Փոխարժեքներ
25 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.76 |
EUR | ⚊ | € 406.4 |
RUB | ⚊ | ₽ 3.79 |
GBP | ⚊ | £ 488.37 |
GEL | ⚊ | ₾ 142.31 |
Ներկայացնում ենք դեռ 2013-ին yerkir.am-ի հետ Սոս Սարգսյանի զրույցից մի փոքր հատված:
«Մեր ժողովուրդը դարձել է գանգատաբեր: Չի կարելի այսքան փնովել, չի կարելի լավը չտեսնել, շատ լավ բաներ են կատարվում: Գիտե՞ք, մենք մինչև վերջ, ավելի ճիշտ` կիսատ-պռատ ըմբոշխնեցինք Արցախյան պատերազմը, մեր հաղթանակը, սակայն մինչև հիմա էլ չենք կարողանում հրճվել դրանով: Հրճվել է պետք, ժողովուրդ, փոքրից մեծ հրճվել է պետք, քանի որ դա մի ֆենոմենալ բան էր, բացառիկ երևույթ, բացառիկ հաղթանակ:Չի կարելի նվնվալ ու նվնվալ: Միգուցե հասարակ բաներ եմ ասում, մի քիչ ծիծաղելի բաներ, բաներ, որոնք շատ անգամ ասվել է, բայց միթե ուրախություն չի պատճառում մեզ գետը, Մասիս լեռը, մեր երեխան, մեր եղբայրը, մեր կինն ու ամուսինը:
Երեխա ունենալը երջանկություն է, չէ՞, ինչու չեն երջանկանում դրանով: Տղա ունես` հրճվիր, դա Աստծո պարգևն է: Ինչքան շատ գանգատվենք ու փնովենք, այնքան կվատանա վիճակը: Կան պատճառներ լավ խոսելու, վերջին հաշվով` ամբողջ երկիրը հո սև գույնով ու ամպերով չէ՞ պատված` նաև արև է, չէ՞, դուրս գալիս: Կյանքն այնպիսի նվեր է մարդուն, որ ամեն մարդ պետք է մտածի՝ այս ինչ հրաշք է, որ ես կամ: Փոքր ազգը պետք է ինքն իրեն գովի, ինքն իրեն անընդհատ բարձրացնի: Փոքր ազգը պետք է մեծ մարդիկ ունենա: Կառավարության մեջ կան շատ լավ մարդիկ, բայց կան նաև վատերը, որոնց դեմ, այո', պայքարել է պետք, բայց նաև լավն է պետք նկատել»:
Հարցազրույցն ամբողջությամբ կարող եք կարդալ այստեղ: