Փոխարժեքներ
25 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.76 |
EUR | ⚊ | € 406.4 |
RUB | ⚊ | ₽ 3.79 |
GBP | ⚊ | £ 488.37 |
GEL | ⚊ | ₾ 142.31 |
Քննարկել ենք երեկ Հադրութում տեղի ունեցածը, Կառավարությունը տիրապետում է ողջ տեղեկատվությանը: Այս մասին այսօր` դեկտեմբերի 13-ին, ԱԽ հրատապ նիստից հետո լրագրողներին ասաց ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը:
«Տեղի է ունեցել հարձակում, մարտի են բռնվել մեր ՊԲ համապատասխան ստորաբաժանումները, կան վիրավորներ, նաեւ ճշտվում է զոհերի հանգամանքը: Գիշերը ռուս խաղաղապահներ են եկել, որոնք հույս ունենք հիմա կտեղակայվեն այդտեղ, որոնք նախկինում չկային այդ հատվածում»,-ասաց նա նշելով, որ այս պահին բանակցություններ են ընթանում ռեւսական կողմի եւ ադրբեջանական կողմի միջեւ:
Մարուքյանի խոսքով` հակառակորդը ներկայացնում է, թե իբր հակաահբեկչական օպերացիա է իրականացրել, բայց իրականում այդ տարածքներում հայկական ուժեր են տեղակայված եղել:
«Ամենամեծ պրոբլեմն այն է, որ այդտեղ ռուս խաղղապահներ չեն եղել, հիմա արդեն եկել են: Խոսքը երկու գյուղի մասին է, մի գյուղն իրենց տիրապետության տակ է, մյուս գյուղը կիսատ-պռատ: Այս պահին շատ փխրուն խաղաղություն կա եւ ցանկացած պահի կարող են նման բաներ լինել»,-ասաց նա:
Մարուքյանը հայտնեց, որ միջաադեպին նաեւ մասնակից են եղել թուրք հատուկ ջոկատայինները, ադրբեջանցիների հետ միասին:
Խմբակցության ղեկավարը նշեց, որ չեն անդրադարձել Կառավարության հրաժարականի հարցին, չեն քննարկել նաեւ Արցախի ճանաչման մասին հարցը:
Ավելի վաղ ՊՆ-ն հայտարարություն էր տարածել, որ դեկտեմբերի 12-ին ադրբեջանական զինված ուժերի ստորաբաժանումները, կուտակելով հավելյալ անձնակազմ և զինտեխնիկա, այդ թվում նաև ծանր հրետանային միջոցներ, կոպտորեն խախտելով նոյեմբերի 9-ին ստորագրված եռակողմ հայտարարության պահանջները, հարձակում են նախաձեռնել Արցախի Հանրապետության Հադրութի շրջանի Հին Թաղեր և Խծաբերդ գյուղերի ուղղությամբ։ Մի քանի ժամ տևած մարտերի արդյունքում հակառակորդին հաջողվել է մտնել Հին Թաղեր գյուղ, ինչպես նաև ընդհուպ մոտենալ Խծաբերդ գյուղին։
Ադրբեջանական սադրանքի արդյունքում վերսկսված մարտական գործողությունների հետևանքով հայկական կողմն ունի վեց վիրավոր, հակառակորդն ունի զոհեր և վիրավորներ։ Ադրբեջանական կողմի գործողություններն անմիջապես քննարկման առարկա են դարձել Արցախում տեղակայված Ռուսաստանի խաղաղապահ զորախմբի ղեկավարության հետ։