|
Փոխարժեքներ
19 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 362.34 |
| EUR | ⚊ | € 407.92 |
| RUB | ⚊ | ₽ 4.3346 |
| GBP | ⚊ | £ 483.25 |
| GEL | ⚊ | ₾ 139.6 |
Մամուլի տեղեկությունների համաձայն` վերջերս Գյումրիի նախկին քաղաքապետ Վարդան Ղուկասյանի որդին իրենց ընտանիքին պատկանող «Ալեքսանդրապոլ» հյուրանոցում ծեծել է «Հայռուսգազարդի» Գյումրիի մասնաճյուղի տնօրենին, որովհետև վերջինս պահանջել էր վճարել օգտագործած գազի դիմաց:
«ՉԻ»-ն, մեկնաբանելով լուրը, գրում է. «Այս փաստը հերթական անգամ վկայում է, որ Հայաստանում բոլորը չէ, որ հավասար են օրենքի առաջ: Համաձայնեք` գազի տեսուչներին ծեծելու ցանկություն ունենում է ՀՀ ազգաբնակչության առնվազն 90 տոկոսը, և անհասկանալի է, թե ինչու՞ պիտի այդ բնական պահանջը բավարարելու արտոնություն ունենան միայն ընտրյալները: Որտե՞ղ է արդարությունը»: