|
Փոխարժեքներ
09 01 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.39 |
| EUR | ⚊ | € 445.43 |
| RUB | ⚊ | ₽ 4.7442 |
| GBP | ⚊ | £ 512.86 |
| GEL | ⚊ | ₾ 141.58 |
ՀՀ Ազգային հերոս, ՀՅԴ անդամ Թաթուլ Կրպեյանի կինը` Իրինա Բարսեղյան-Կրպեյանը, գրում է.
«Մի՞թե այնքան են հեռացել, օտարացել ազգայինից, մարդկայինից, որ իրենց հեղափոխական հորջողջող ոմանք ամեն քայլափոխի կրկնում են «շուն դաշնակները», «դավաճանները»: Ամոթ է ուղղակի:
Գյուղ չկա, որ շուն չունենա, մի՞թե կարելի է նման որակումներ տալ սփյուռքում մեծամասնություն կազմող հայության ստվար հատվածին, որը տարիներ շարունակ Հայաստանի կողքին է եղել, մի՞թե կարելի է այդպես անվանարկել հողի ու հայրենիքի համար կյանք տված քաջորդիներին, որոնց արյունը դեռ չի չորացել հայրենիքի սահմաններին:
Բաժանե՛ք, տիրե՛ք, կերե՛ք, հարստացե՛ք, իշխանությունը մեջ-մեջ արե՛ք, բայց չափավոր եղեք ձեր արտահայտություններում: Ամենը թող ձեզ լինի: Ազնիվ դաշնակցականների մեծ մասը զոհվել է, վիրավորվել նաև հանուն ձեզ, որ այսօր նրանց շու՞ն ու դավաճա՞ն անվանարկեք: Բոլորին նույն մսաղացի մեջ գցել, աղում եք:
Միայն Գետաշենից 1991 թ. մայիսի 2-ին ուղղաթիռով 5 զոհված դաշնակցական բերեցին Երևան...»: