կարևոր
0 դիտում, 8 տարի առաջ - 2016-04-05 23:47
Հասարակություն

Հայությունը՝ Հայաստանում, Ղարաբաղում ու Սփյուռքում, միջազգային համայնքին պետք է ներկայանա որպես մեկ ամբողջություն. Արամ Ա

Հայությունը՝ Հայաստանում, Ղարաբաղում ու Սփյուռքում, միջազգային համայնքին պետք է ներկայանա որպես մեկ ամբողջություն. Արամ Ա

Շարունակելով իր կապերն ու խորհրդակցությունները Ղարաբաղի հարցի շուրջ, ապրիլի 4-ի գիշերը Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա Կաթողիկոսը հեռախոսազրույց է ունեցել Հայաստանի Հանրապետության Նախագահ Սերժ Սարգսյանի հետ և ապրիլի 5-ի առավոտյան Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսի հետ, և նրանց է փոխանցել Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոսության և ժողովրդի ամբողջական զորակցությունը։ Արամ Ա կաթողիկոսը նաև ընդունել է  հայ ավանդական կուսակցությունների ներկայացուցիչներին։

 Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոսության հաղորդագրության մեջ նշված է. «Վեհափառ Հայրապետները շեշտեցին թեմերի կողմից Ղարաբաղին օժանդակության գծով առնվելիք որևէ քայլի պարագայում աշխատանքները ներդաշնակեցնլու կարևորությունը։

 Այսօր Նորին Սրբությանն են այցելելել Սոցիալ Դեմոկրատ Հնչակյան Կուսակցության, Հայ Յեղափոխական Դաշնակցության և Ռամկավար Ազատական Կուսակցության ներկայացուցիչները։ Բնականաբար խորհրդակցության միակ նյութը Ղարաբաղն էր։

 Խոսելով Ղարաբաղին աջակցելու կարելիությունների մասին՝ Վեհափառ Հայրապետը շեշտեց հետևյալ կետերը.-

ա) Անհրաժեշտ է, որ Ղարաբաղի զորակցության ուղղությամբ առնվելիք որևէ քայլ կատարվի միասնական ոգով ու ճիգով։ Հայությունը՝ Հայաստանում, Ղարաբաղում ու Սփյուռքում, միջազգային համայնքին պետք է ներկայանա որպես մեկ ամբողջություն, հավաքական մեկ կամքով ու նո՛ւյն ձայնով։

բ) Ներկա աշխարհի մեջ զինյալ պատերազմի կողքին, և թերևս ավելի՛ով, կարևոր է լրատվական ու քարոզչական պատերազմը։ Այս ուղղությամբ հատկապես Սփյուռքը կարևոր դեր ունի կատարելիք՝ միջագային մամուլի օրգանների մոտ Ղարաբաղի հարցը ճիշտ ու համապարփակ կերպով ներկայացնելու իմաստով։

գ) Անհրաժեշտ ենք նկատում նաև, որ յուրաքանչյուր գաղութ տեղական պայմաններին համապատասխան կերպով իր ընդվզումը արտահայտի ազերիների անարգ ու բարբարոսային հարձակումների նկատմամբ, ինչպես նաև իր ամբողջական զորակցությունը հայտնի Ղարաբաղի հայությանը ու նրա ազգային իրավունքներին»։