|
Փոխարժեքներ
29 09 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 363.34 |
| EUR | ⚊ | € 413.19 |
| RUB | ⚊ | ₽ 4.3043 |
| GBP | ⚊ | £ 481.64 |
| GEL | ⚊ | ₾ 139.53 |
Հիմա թիվ մեկ խնդիրը Ադրբեջանին խաղաղություն պարտադրելն է: Այս մասին այսօր Ազգային ժողովում Tert.am-ի հետ զրույցում ասաց ՀՅԴ խմբակցության քարտուղար Աղվան Վարդանյանը՝ անդրադառնալով սահմանային լարվածությանը:
«Ես վստահ եմ, որ մեր պաշտպանական ուժերը նաև համահայկական այս համախմբումը շատ արդյունավետ է լինելու և կարողանալու ենք առնվազն վերականգնել ապրիլի 1-ի ստատուս քվոն»,- ասաց նա:
Ինչ վերաբերում է Վիեննայում կայանալիք Մինսկի խմբի համանախագահների հանդիպմանը, Վարդանյանն ասաց. «Այնպիսի լայնամասշտաբ գործողություններ են տեղի ունենում, որ բնական է, որ Մինսկի խումբը պետք է քննարկեր այս հարցը: Երեկ ՀՀ նախագահն անհրաժեշտ բոլոր մեսիջները փոխանցեց ԵԱՀԿ անդամ երկրների դեսպաններին: Ցավոք, մինչև այսօր մենք միջազգային հանրությունից չունենք հասցեական գնահատականներ, թե ով է ագրեսորը և ով է սկսել այս գործողությունները»:
Մանրամասներն՝ այստեղ: