Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Նախիջևանում իրավիճակը վերահսկելի է, անհանգստանալու ոչինչ չկա. այսօր կենտրոնական հավաքակայանում լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ ԶՈւ գլխավոր շտաբի պետ Արտակ Դավթյանը:
Անդրադառնալով Ադրբեջանում մեկնարկած զորավարժությանը` գլխավոր շտաբի պետն ասաց. «Վերջին տարիներին արցախա–ադրբեջանական շփման գծում մշտապես լարվածություն կա։ Մշտապես Ադրբեջանը զորավարժություններ է անցկացնում։ Այդտեղ առանձնահատուկ ոչինչ չեմ տեսնում: Նրանց զորավարժություններին մենք ուշի ուշով հետևում ենք, մենք պատրաստ ենք ցանկացած իրավիճակի զարգացման: Նույն ձևով էլ մենք ենք, ըստ պլանների, զորավարժություններ անցկացնում, և նույն ձևով Ադրբեջանն է հետևում մեր զորավարժություններին»:
Գլխավոր շտաբի պետը, խոսելով ամառային զորակոչի մասին, նշեց, որ այսօրվա զորակոչին ՊՆ պատրաստվել էր բավականին երկար, շատ աշխատանքներ են տարվել հնարավոր խոչընդոտներից և դեպքերից խուսափելու համար:
Արտակ Դավթյանը միաժամանակ տեղեկացրեց, որ Նիկոլ Փաշինյանի կոչին արձագանքել է 300 զինծառայող: «Կոչից հետո ունենք մոտ 300 զինծառայող, որոնցից նվազագույնը 156 հոգին նախկինում խուսափող զինծառայողներ են, ներկայացել են և պատրաստ են անցնելու իրենց ծառայությանը»,- նշեց նա: