|
Փոխարժեքներ
20 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 361.36 |
| EUR | ⚊ | € 405.41 |
| RUB | ⚊ | ₽ 4.3731 |
| GBP | ⚊ | £ 481.87 |
| GEL | ⚊ | ₾ 139.24 |
Այսօր առողջապահության նախարար Արմեն Մուրադյանը կառավարության նիստում ներկայացրեց որոշում ՀՀ առողջապահության նախարարությանը գումար հատկացնելու և «Ռադիոիզոտոպների արտադրության կենտրոն» ՓԲԸ-ի կանոնադրական կապիտալն ավելացնելու մասին: Նախագծով առաջարկվում է կառավարության պահուստային ֆոնդից 244 միլիոն 983 հազար դրամ հատկացնել ռադիոիզոտոպների արտադրության կենտրոնի համար կահույքի ու սարքավորումների ձեռք բերման, տարածքի բարեկարգման նպատակով: Նախարարը մեկ օր խնդրեց` նախագահի աշխատակազմի հետ որոշումը քննարկելու համար:
Կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում Մուրադյանը նշեց, որ 2-3 ամսվա ընթացքում այդ աշխատանքները կավարտվեն: Նրա խոսքով՝ ամենաուշը հուլիսին կբացվեն երեք խոշոր առողջապահական հիմնարկներ՝ արյունաբանության կենտրոնը, ռադիոիզոտոպների արտադրության կենտրոնը և հիվանդությունների կանխարգելման կենտրոնի գլխավոր մասնաշենքը: