|
Փոխարժեքներ
28 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 371.4 |
| EUR | ⚊ | € 434.35 |
| RUB | ⚊ | ₽ 4.9428 |
| GBP | ⚊ | £ 500.91 |
| GEL | ⚊ | ₾ 138.06 |
Կառավարությունը պատրաստվում է Հայաստանի քրեակատարողական ծառայության՝ կալանավորվածներին պահելու վայրերի և ուղղիչ հիմնարկների ներքին կանոնակարգում փոփոխություն մտցնելով՝ արգելել կալանավորված անձանց և դատապարտյալներին ծանրոցների, հանձնուքների և փաթեթների միջոցով ստանալ բջջային հեռախոսի սպասարկման համար նախատեսված մասեր և պարագաներ, այդ թվում՝ լիցքավորման սարք և բաժանորդային քարտ. գրում է «Հայկական ժամանակը»:
Ներկայումս կալանավորված անձանց և դատապարտյալներին արգելված է ունենալ հեռահաղորդակցության միջոց՝ բջջային հեռախոս, ռացիա և այլն, բացառությամբ բաց ուղղիչ հիմնարկների դատապարտյալների։
Նախագծի ընդունմամբ, արդարադատության նախարար Հրայր Թովմասյանը նպատակ ունի կանխել արգելված իրերի քրեակատարողական հիմնարկներ ներթափանցման դեպքերը:
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։