|
Փոխարժեքներ
28 12 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.47 |
| EUR | ⚊ | € 449.14 |
| RUB | ⚊ | ₽ 4.9007 |
| GBP | ⚊ | £ 514.56 |
| GEL | ⚊ | ₾ 141.58 |
ԱՄՆ-ը Թուրքիայից շտապ տարհանում է իր զինծառայողների ընտանիքների անդամներին: Այդ մասին հայտարարել է ԱՄՆ ՊՆ մամուլի քարտուղար Փիթեր Քուկը Պենտագոնում կայացած ճեպազրույցի ժամանակ. տեղեկացնում է BBC-ի թուրքական ծառայությունը:
Քուկի խոսքով՝ որոշումը կայացվել է` գերզգուշավորությունից ելնելով:
Որոշումն, ընդհանուր առմամբ, վերաբերում է մոտ 670 մարդու, հատկապես` Ադանայում, Իզմիրում և Մուղլայում գտնվող զինվորների ընտանիքներին: Անկարայում և Պոլսում գտնվողները կշարունակեն մնալ այնտեղ, իսկ ռազմակայաններում, այդ թվում` Ինջիրլիկում գտնվողները նույնպես կտարհանվեն:
Քուկը հայտնել է, որ նման որոշում կայացնելու համար ինչ-որ «սպառնալիք» չի եղել: Նրա խոսքով՝ «դա նաև թելադրված չէ Բրյուսելում ահաբեկչական հարձակումով»: