|
Փոխարժեքներ
19 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 362.34 |
| EUR | ⚊ | € 407.92 |
| RUB | ⚊ | ₽ 4.3346 |
| GBP | ⚊ | £ 483.25 |
| GEL | ⚊ | ₾ 139.6 |
Թուրքիայում հայտնի Dogan հոլդինգին պատկանող Radikal օրաթերթը մարտի 25-ից դադարելու է գործունեությունը:
Ըստ T24-ի՝ 1996 թվականին հիմնված թերթը երկու տարի առաջ դադարել էր տպագրվել և իր գործունեությունը շարունակում էր ծավալել համացանցային տարբերակով: Որպես կայքի փակման պատճառ նշվել են «տնտեսական խնդիրները»:
Radikal-ի գլխավոր խմբագիր Ջեմ Էրջիյեսը, հաստատելով թերթը փակելու վերաբերյալ խոսակցությունները, հայտնել է, որ թերթի աշխատակիցների մի մասը տեղափոխվելու է Hurriyet, իսկ մեծ մասը գործազուրկ է դառնալու:
Նշենք, որ Radikal-ը թուրքական հազվագյուտ թերթերից է, որը Հայկական հարցի մասին բազմաթիվ հոդվածներ է տպագրել: