Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Այսօր` կառավարության նիստից հետո, լրագրողները առողջապահության նախարար Արմեն Մուրադյանից հետաքրքրվեցին այսօր մամուլում տարածված լուրերի մասին, թե ինքն առաջիկայում ազատվելու է նախարարի պաշտոնից ու նշանակվելու է ԱՀԿ փոխնախագահի պաշտոնում:
«Առաջին անգամ ձեզանից եմ լսում»,- պատասխանեց նախարարը՝ հավելելով, որ լրատվության մեջ թյուրիմացաբար այդպես է մեկնաբանվել, իրականությունը, սակայն, այն է, որ իրեն հրավիրել են լինել մայիսի 23-ից 28-ը անցկացվող` ԱՀԿ-ի համաշխարհային վեհաժողովի համանախագահող:
Ինչ վերաբերում էր այն հարցին, թե հնարավո՞ր է, որ ԼՂՀ առողջապահության նախարարի պաշտոնից ազատված Հարություն Քուշկյանը նշանակվի Հայաստանի առողջապահության նախարար, Արմեն Մուրադյանը պատասխանեց. «Որևէ մեկնաբանություն չունեմ, որովհետև առաջին անգամ ձեզանից լսեցի»: