|
Փոխարժեքներ
18 05 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 368.23 |
| EUR | ⚊ | € 428.95 |
| RUB | ⚊ | ₽ 5.0312 |
| GBP | ⚊ | £ 492.77 |
| GEL | ⚊ | ₾ 137.5 |
Խորհրդարանում հատուկ նիստի ընդմիջման ժամանակ լրագրողները ԱԺ ՀՀԿ-ական պատգամավորներ Արտակ Սարգսյանից և Սամվել Ալեքսանյանից հետաքրքրվեցին` ո՞րն է պատճառը, որ մինչև վերջ մնացել են և մասնակցում են նիստին:
Արտակ Սարգսյանն ասաց, որ ինքը միշտ էլ մասնակցում է նիստերին ու մինչև վերջ: «Ես մասնակցում եմ, լավ չեք տեսնում»,- ասաց նա:
Սամվել Ալեքսանյանն էլ նշեց, որ միշտ ներկա է լինում: «Ես միշտ եկել եմ, ցավդ տանեմ»,- ասաց նա:
Անդրադառնալով Նիկոլ Փաշինյանի այն հայտարարությանը, թե թավշյա հեղափոխություն է անելու, Ալեքսանյանը նշեց. «Նիկոլ Փաշինյանը մեր ախպերն ա, մեր հետ ա»:
Հարցին` հնարավո՞ր է միանա Փաշինյանին, պատասխանեց. «Ինքը մեր հետ ա, ե՞րբ ա առանձնացել, որ մի հատ էլ միանանք»: