կարևոր
1156 դիտում, 5 ժամ առաջ - 2025-04-23 17:31
Քաղաքական

Մոսկվան ցանկանում է Անկարային հաշտեցնել Երեւանի հետ առանց Բաքվի

Մոսկվան ցանկանում է Անկարային հաշտեցնել Երեւանի հետ առանց Բաքվի
Աշխատանքային այցով Երեւան է ժամանել ԵԱՀԿ գլխավոր քարտուղար թուրք դիվանագետ Ֆերիդուն Սինիրլիօղլուն եւ բանակցություններ վարել արաբաթի հետ: Հայաստանի արտաքին քաղաքական գերատեսչության մամուլի ծառայությունը հայտնել է՝ կողմերը քննարկել են Հայաստանի եւ Թուրքիայի միջեւ հարաբերոթյունների կարգավորման գործընթացը եւ Ադրբեջանի հետ խաղաղության համաձայնագիրը: Միաժամանակ նշվել՝ է Երեւանի եւ Բաքվի միջեւ խաղաղության պայմանագրի տեքստի համաձայնեցումը «կարեւոր քայլ է խաղաղության ճանապարհին»:

Ավելի վաղ արաբթն Անթալիայում դիվանագիտական ֆորումի շրջանակներում առանձին հանդիպումներ է ունեցել Ադրբեջանի եւ Թուրքիայի գործընկերների հետ: Նախօրեին հեռախոսազրույց է տեղի ունեցել Ռուսաստանի փոխարտգործնախարար Միխայիլ Գալուզինի եւ Թուրքիայի հետ հարաբերությունների կարգավորման հարցերով Հայաստանի հատուկ ներկայացուցիչ, Ազգային ժողովի փոխնախագահի միջեւ: Քննարկվել է Հայաստանի եւ Թուրքիայի միջեւ հարաբերությունների կարգավորման գործընթացը, իսկ ռուսկան կողմը եւս մեկ անգամ վերահաստատել է իր պատրաստակամությունն «աջակցելու Երեւանի եւ Անկարայի միջեւ շփման կետերի որոնմանը, քանի որ հայ-թուրքական հարաբերությունների բարելավումը Հարավային Կովկասի կայունության եւ կայուն զարգացման կարեւոր գործոն է»: Քննարկվել են նաեւ հայ-ռուսական երկկողմ հարաբերություններին վերաբերող մի շարք հարցեր, ինչպես նաեւ փոխգործակցւթյունը տարածաշրջանում, այդ թվում` 3+3 տարածաշրջանային համագործակցության պլատֆորմի (Ադրբեջան, Հայաստան, Վրաստան գումարած Ռուսաստան, Իրան, Թուրքիա) շրջանակներում: Տպավորություն է ստեղծվում՝ տեղի են ունենում հայ-թուրքական դիվանագիտական ինչ-որ փակ մանեւրներ, որոնց միաժամանակ արձագանքում են Բրյուսելն ու Մոսկվան: Իրավիճակը մեկնաբանում Ստանիսլավ Տարասովը:

«Երեւանի եւ Անկարայի միջեւ փակ բանակցությունները բացառել պետք չէ, կողմերը վաղուց դադարել են խուսափել միմյանց հետ շփումից: Տվյալ դեպքում այդ ուղղությամբ գործընթացի ակտիվացման խթան կարող է հանդիսանալ Հայաստանի եւ Թորքիայի արտգործնախարարների հանդիպումը Անթալիայում դիվանագիտական համաժողովի շրջանակներում: Այդ դեպքում պետք է սպասել երկու երկրների միջեւ հարաբերությունների կարգավորման հարցով հատուկ ներկայացուցիչների մակարդակով բանակությունների աշխուժացում։ Բայց նման բան տեղի չի ունենում, իսկ այդ բանակցությունների ձեւաչափը կորցնում է իր կայունությունը: Կարելի է ենթադրել՝ կուլիսներում այն ինտեգրված է ազդեցության ավելի լայն ճարտարապետության ձեւաչափերին, որտեղ, մի կողմից, առանցքային դեր է խաղում ոչ միայն Անկարան, այլեւ ԲաքունՄյուս կողմից, աշխատում են այնպիսի արտաքին գործոններ, ինչպիսիք են Եվրոպան եւ Ռուսաստանը։ ԱՄՆ-ում Բայդենի վարչակազմի օրոք Հայաստան-Թուրքիա-Ադրբեջան հավասարման լուծման գործում ակտիվ դեր է խաղացել Վաշինգտոնը, սակայն այժմ նախագահ Թրամփը դեռ Անդրկովկասում չէ: Միեւնույն ժամանակ, հաջողությամբ չպսակվեցին նաեւ Հայաստանի` Թուրքիային հավասարումից հանելու եւ նրա հետ Ադրբեջանից ինքնավար երկխոսություն սկսելու փորձերը: Անկարան, ի տարբերություն «ցյուրիխյան ժամանակների» (2009ի հոկտեմբեր ), երբ Երեւանի հետ ստորագրեց Բաքվի հետ չհամաձայնեցված արձանագրությունները` միմյանց հետ հարաբերությունները վերականգնելու մասին, սյս անգամ քայլեր է իրականացնում հայկական ուղղությամբ` Բաքվի հետ համաժամանակյա: Այլ կերպ ասած, Երեւանի հետ կարգավորումն անհնար է առանց հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման գործընթացի «հաջող ավարտի»: Այս համատեքստում Գալուզինի առաջարկը Հայաստանին` միջնորդել Թուրքիայի հետ հարբերություններում, կարող է ընկալվել որպես բանակցությունները փակուղուց դուրս բերելու Ռուսաստանի փորձ եւ նույնիսկ որպես Ադրբեջանի վրա ճնշում գործադրելու միջոց: Եթե նման գործընթացը շարունակություն ստանա, ապա դա բոլորովին նոր իրավիճակ կստեղծի տարածաշրջանում։

Տեսականորեն իրադարձությունների նման ընթացքը բացառել չի կարելի, հատկապես, եթե Մոսկվան հանդես գա այսպես կոչված «փաթեթային առաջարկով»: Ընդ որում` ամեն ինչ կարող է ներառվել տարածաշրջանային համագործակցության 3+3 լայն ձեւաչափում` ակտիվացնելով նաեւ իրանական գործոնը` որպես լրացնող գործոնԲայց խոսքը Ռուսաստանի կողմից ինչ-որ բարեգործական դիվանագիտական առաքելության մասին չէ: Նա շահագրգռված է տարածաշրջանում հաղորդակցությունների ապաշրջափակմամբ: Առավել եւս, որ ֆորմալ տեսանկյունից Բաքվի եւ Երեւանի միջեւ խաղաղության պայմանագրի տեքստն արդեն համձայնեցվել է կողմերի կողմից, իսկ Ռուսաստանի միջնորդությունը կարող է կայունացնել քաղաքական իրավիճակը Հայաստանում: Այսպիսով, հայ-թուրքական երկխոսության ներկայիս ձեւաչափը պետք է հագեցած լինի շահերի նոր լրացուցիչ հավասարակշռությամբ` ապագայի տարանցմամբ: Սպասենք, թե ինչ դուրս կգա այս ամենից»,- ամփոփում է Տարասովը:

 

Աղբյուրը՝ iarex.ru

Թարգմանությունը՝ Գայանե Մանուկյանի