Փոխարժեքներ
26 12 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 396.06 |
EUR | ⚊ | € 411.07 |
RUB | ⚊ | ₽ 3.98 |
GBP | ⚊ | £ 496.46 |
GEL | ⚊ | ₾ 141.27 |
«Միանգամից նշեմ՝ իսրայելցի փորձագետների կարծիքով, այն ֆենոմենում, երբ «Անկարայի կողմից աջակցվող մի քանի խմբավորումներ տապալեցին Բաշար Ասադի վարչակարգը ընդամենը 11 օրվա ընթացքում, Թուրքիայի դերը կարեւոր է, բայց նա գլխավոր չէ»: Նեթանյահուն հայտարարել է՝ «Ասադի ռեժիմի տապալումը ՀԱՄԱՍ-ի, Հըզբոլլահի եւ Իրանի դեմ իսրայելական հարձակումների ուղղակի արդյունքն էր: Միեւնույն ժամանակ Իսրայելը կարծում է՝ Էրդողանի համար «հեշտ չի լինի վերահսկել հաղթանակած սիրիական ընդդիմությանը», եւ որ «Դամասկոսում մեծ է իշխանության ղեկին սիրիական «թալիբանի» հայտնվելու հավանականությունը: Ի դեպ, այս մասին ակնարկում է նաեւ քրդական «Ժողովրդավարական միություն» (PYD) կուսակցության առաջնորդներից Սալիհ Մուսլիմը, ում սույն հոդվածի հեղինակը անձամբ ծանոթ է: Նա հայտարարել է՝ «Սիրիայի քրդերը բաց են սիրիական ընդդիմության հետ երկխոսության համար», որ «քրդերն իրենք են հեռացել Հալեպից»: Նրա խոսքով՝ «եթե նրանք (ընդդիմությունը) քայլ անեն, մենք երկու քայլ կանենք», բայց նման բան տեղի չի ունենում, ինչում է նկատվում Թուրքիայի ազդեցությունը, եւ ինչը, Մուսլիմի կարծիքով, »խոսում է Սիրիայում խալիֆայություն հաստատելու ջիհադիստների մտադրության մասին»:
Ակներեւ է՝ կոնյունկտուրայում Իսրայելի եւ Սիրիայի քրդերի կողմից Սիրիայում տիրող իրավիճակի գնահատականները գրեթե համընկնում են, թեեւ Անկարան փորձում է այս փուլում խուսափել ներսիրիական հակամարտությունից՝ երկու ուղղությամբ՝ իսրայելական եւ քրդական պրոյեկցիայով։ Պատահական չէ, որ Բլինկենը նախազգուշացրել է․ «եթե Սիրիան գնա հակառակ ուղղությամբ գնա եւ փլուզվի, մենք կտեսնենք մի տարածաշրջան, որը կդառնա ավելի զանգվածային միգրացիայի, ահաբեկչության եւ ծայրահեղականության կենտրոն»: Իսրայելն արդեն քայլ է կատարել այդ ուղղությամբ եւ այժմ «սերտ խորհրդակցություններ է անցկացնում ԱՄՆ-ի հետ»։ Էրդողանը պատասխանել է. «ես համառորեն ասում եմ՝ դա ճիշտ ճանապարհ չէ։ Նա, ով ոտնձգություն է կատարում Սիրիայի տարածքային ամբողջականության դեմ, մեզ կգտնի իր առջեւ՝ սիրիացի ժողովրդի հետ միասին», բայց «Թուրքիան թույլ չի տա Սիրիային ապաստան դառնալ ահաբեկչության, հատկապես ԴԱԻՇ-ի եւ Քրդստանի աշխատավորական կուսակցության ահաբեկչության համար»: Իր հերթին Ֆիդանը պնդում է՝ Թել Ավիվը «թիրախավորում է Սիրիայի ինքնիշխանությունն օկուպանտի դիրքերից եւ Սիրիայում խաղաղ գործընթացը վտանգի տակ է դնում, եւ ինչպես դա եղավ Գազայում եւ ամբողջովին ավերեց այն, այժմ նա ձգտում է նույնը կրկնել Սիրիայում»:
«Իսկապես, ինչ իմաստ ունի այժմ Իսրայելի հարձակմանը պարտված սիրիական բանակի վրա։ Սակայն, ըստ Cumhuriyet թերթի, «նա մտավախություն ունի, որ սիրիական բանակի սպառազինությունը կհասնի ջիհադական խմբավորումներին», եւ որ «այն ուղղված կլինի իր դեմ»: Բացի այդ, «Թուրքիայի եւ Իսրայելի նպատկները տարածաշրջանում հակասում են միմյանց, հատկապես, որ Իսրայելն աջակցում է Սիրիայում քրդական պետության ստեղծմանը», ինչը ենթադրում է «Թուրքիայի եւ Իսրայելի միջեւ շահերի լուրջ բախում»: Միեւնույն ժամանակ Cumhuriyet-ը փաստում է. «ջիհադականների առաջխաղացումը Սիրիայի արեւելքում Դամասկոսի նկատմամբ նրանց վերահսկողությունն առաջին անգամ Թուրքիային, Իսրայելին եւ Իրաքին հարող աշխարհագրական վայրը տեղափոխում են մարտնչող իսլամիստների իշխանության տակ։ Ակնհայտ է՝ Թուրքիան այժմ ջիհադական պետության հարեւանն է, եւ Թուրքիայի հարավը գտնվում է էթնիկական եւ աղանդավորական հատկանիշներով տրոհման վտանգի տակ»: Ինչ վերաբերում է Բլինկենին, ապա նա ակնկալում է միջնորդություն Անկարայի, քրդերի եւ ջիհադիստների միջեւ, որոնց հետ ԱՄՆ-ն «կապի մեջ է»: Թե ինչ դուրս կգա դրանից, շուտով հասկանալի կլինի», - ամփոփում է Տարասովը։
Աղբյուրը՝ iarex.ru-ի
Թարգմանությունը՝ Գայանե Մանուկյանի