|
Փոխարժեքներ
11 03 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 377.27 |
| EUR | ⚊ | € 437.9 |
| RUB | ⚊ | ₽ 4.7436 |
| GBP | ⚊ | £ 507.31 |
| GEL | ⚊ | ₾ 138.38 |
Ղազախստանի նախագահ Նուրսուլթան Նազարբաեւը հանդես է եկել առաջարկով` ստեղծել միասնական քննչական հանձնաժողով, որը կուսումնասիրի թուրքական զինուժի կողմից ռուսական ռազմական օդանավի խոցման հանգամանքերը: «Որքան էլ դժվար լինի` պետք է միասնական հանձնաժողով ստեղծել, արագ հետաքննություն անել, որոշել մեղավորներին, պատժել եւ ընդունել սխալները, վերականգնել հարաբերությունները: Ես նման կոչ եմ անում Թուրքիայի եւ Ռուսաստանի մեր բարեկամներին»,- ասել է Նազարբաեւը` Ղազախստանի ժողովրդին ուղղված իր խոսքում:
Ի դեպ, Նազարբաեւը շեշտել է, որ ինքը մեծ աշխատանք է տարել` ռուս-թուրքական հարաբերությունների բարելավման ուղղությամբ` դեռ Թուրքիայի վարչապետ Դեմիրելի եւ ՌԴ նախագահ Ելցինի օրոք: