Փոխարժեքներ
21 08 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 384.03 |
EUR | ⚊ | € 443.29 |
RUB | ⚊ | ₽ 4.795 |
GBP | ⚊ | £ 510.11 |
GEL | ⚊ | ₾ 142.29 |
ՀՀ կրթության եւ գիտության նորանշանակ նախարար Լևոն Մկրտչյանը հրաժարվել է ժամանակին Արմեն Աշոտյանին Կրթության ազգային ինստիտուտի կողմից նվիրված «Volksvagen Touareg» մակնիշի ավտոմեքենայից և երթևեկում է «Toyota Camry»-ով` կրթության նախարարության աշխատակազմի ղեկավարի մեքենայով, որը հատկացվել էր նախարարին դեռևս մի քանի տարի առաջ:
Այսօր Լևոն Մկրտչյանը լրագրողներին ասաց, որ դա իր կողմից ամենևին էլ PR-ի համար չի արվել: «Վստահ եղեք, որ իմ կողմից որևէ քայլ PR-ի համար չի լինելու: Չորրորդ անգամ ես չեմ եկել այստեղ, որպեսզի PR անեմ, ես չունեմ նման խնդիր: Բացի այդ` ապրիլին Բրյուսելում տեղի է ունենալու Եվրոպայի կրթության նախարարների հավաք, և դեկլարացիայի մեջ հատուկ կետ կա` մտահոգություն, որ արտահայտում են եվրոպական կրթական նախարարները: Ըստ նրանց` սոցիալական դժվար պայմաններում` ճգնաժամում, ցավոք, կրթության բնագավառում խիստ մեծացել է պոպուլիզմը, որը սկսում է վնասել կրթական համակարգի գործունեությանը: Ես պոպուլիստական որևէ քայլ չեմ անելու»,- ասաց նա:
Նախարարը նշեց նաև, որ աշխատակազմի ղեկավարին հատկացված մեքենան տրամադրված էր նախարարին ի պաշտոնե` դեռ 2-3 տարի առաջ: «Ինչ տրամադրված էր, վերցրել եմ: Լավն է, վատն է` ինձ չի հետաքրքրում»,- ասաց Մկրտչյանը: