Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
ՀՀ ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի արտահերթ նիստ էր հրավիրել։ Օրակարգում հանձնաժողովի նախագահի տեղակալի ընտրության հարցն էր։
«Հայաստան» խմբակցությունը չորրորդ անգամ առաջարդել էր Արթուր Ղազինյանի թեկնածությունը։
«Արդեն չորրորդ անգամ է այս օրակարգը բերվում այս հանձնաժողով, ու դա, կրկնում եմ, իշխանության պատասխանատվության տիրույթում է գտնվում, իշխանությունը չի կարող պարտադրել ընդդիմությանը` փոխել իր որոշումը, ձեր որոշումը կայացրեք, հարցերը հնչել են, պատասխանները տրվել են, հետևաբար, որևէ նոր բան ես ասելու չունեմ», - ասաց Արթուր Ղազինյանը՝ դուրս գալով հանձնաժողովի նիստից։
«Ո՞ւր եք դուրս գալիս, մենակ հո Պետրոս Ղազարյանին չպիտի՞ պատասխանեք, դուք հանձնաժողովի անդամներին էլ պիտի պատասխանեք», - հայտարարեց հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը ` ավելացնելով. «Դուք լքում եք մարտի դաշտը, պարո'ն Ղազինյան»։
Նա, դիմելով ընդդիմադիր պատգամավոր Տիգրան Աբրահամյանին, ասաց. «Անընդհատ նույն թեկնածուին բերել, որի հետ չպարզաբանված հարցեր են ծնվում, թեկնածուն, դուռը շրխկացնելով դուրս է գալիս, որպես ի՞նչ։ Կա'մ բերեք նոր թեկնածու, կա'մ մենք հավերժ էս օրակարգով դատապարտված ենք արտահերթ նիստ անել հինգ տարի։ Եթե ընդդիմությունը չի կարողանում իր մեջ գտնել ևս մեկ թեկնածուի, ստացվում է՝ դուք պարոն Ղազինյանի գերին եք, ի՞նչ է, ձեզ ազատագրե՞նք, ի՞նչ անենք: Բերեք այլ թեկնածու, տեսնում եք, որ ձեր թեկնածուն մերժվում է»։
Անդրանիկ Քոչարյանը կոչ արեց ընդդիմությանը` լուծում գտնել, որ ստիպված չլինեն դարձյալ հավաքվել ու քննարկել այս հարցը։
Այսպիսով՝ Արթուր Ղազինյանը չորրորդ անգամ չընտրվեց ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալ։