|
Փոխարժեքներ
11 07 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 367.38 |
| EUR | ⚊ | € 420.03 |
| RUB | ⚊ | ₽ 4.7873 |
| GBP | ⚊ | £ 493.58 |
| GEL | ⚊ | ₾ 139.47 |
Այսօր լրագրողների հետ զրույցում ԿԳ նախարար Լևոն Մկրտչյանը, անդրադառնալով նախկին նախարար Արմեն Աշոտյանի թանկարժեք մեքենայից հրաժարվելու փաստին, որը ոմանք որակել էին որպես չստացված PR, ասաց, որ ինքը PR-ով չի զբաղվում:
«Ես ընդհանրապես PR-ով չեմ զբաղվում, եւ դրա համար չէ, որ այստեղ եկել եմ. ինչ անում եմ` կրթական ոլորտին է վերաբերում»,- նշեց նախարարը:
Նա խնդրեց, որ լրագրողներն ավելի շատ կրթական խնդիրներին վերաբերող հարցեր տան և հավելեց, որ առաջիկայում մամուլի ասուլիս կհրավիրի, իսկ մինչ այդ ամեն շաբաթ կշրջի որևէ` պատահական ընտրված դպրոցում, կհետաքրքրվի, թե ինչ պրոբլեմներ ունեն ուսուցիչները, աշակերտները, ինչպես են ապրում մարզերի դպրոցները, որից հետո պարզ կդառնա, թե ինչպես կարող են կարգավորել խնդիրները: