| 
                         
                            Փոխարժեքներ
                                                        04 11 2025
                         
                     | 
                ||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 382.55 | 
| EUR | ⚊ | € 440.12 | 
| RUB | ⚊ | ₽ 4.738 | 
| GBP | ⚊ | £ 500.15 | 
| GEL | ⚊ | ₾ 141.19 | 
Չեմ կարող ասել, որ դա ինձ համար ընդհանրապես անակնկալ է՝ ըստ Yerkir.am-ի հայտարարեց «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Տիգրան Ուլիխանյանը ԱԺ-ում՝ մեկնաբանելով լուրերը, թե ինքը նշանակվելու է Պետական վերահսկողության ծառայության պետ:
«Իմ քննարկումները բարձրաստիճան պաշտոնյաների հետ, դրանք մասնավոր խոսակցություններ են և այս պահին էլ չեն լուսաբանվի: Կարծում եմ՝ չպետք է լիներ ակնկալիք, որ վարչապետի հետ իմ հանդիպումների վերաբերյալ ես այսօր կբարձրաձայնեի»,-ասաց նա՝ պատասխանելով հարցին, թե արդյո՞ք այդ խնդրի շուրջ քննարկումներ եղել են։
«Ես այս պահին ԱԺ պատգամավոր եմ, եւ ինչ էլ լինի Հայաստանին ծառայելու հետ կապված, լինելու է հրապարակային»,-հայտարարեց Ուլիխանյանը։
Հիշեցնենք, որ ՊՎԾ պետի պաշտոնը զբաղեցնում է Դավիթ Սանասարյանը։ Նրա լիազորությունները սառեցվել են հարուցված քրեական գործի քննությամբ պայմանավորված:
Մանրամասն՝ տեսանյութում․