Փոխարժեքներ
13 03 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 393.42 |
EUR | ⚊ | € 429.06 |
RUB | ⚊ | ₽ 4.5388 |
GBP | ⚊ | £ 508.89 |
GEL | ⚊ | ₾ 141.65 |
«Հրապարակը» գրում է. «Լևոն Յոլյանի՝ Էներգետիկայի և բնական պաշարների նախարար նշանակվելուց հետո նրա պաշտոնը Վերահսկիչ պալատում թափուր է մնացել։ Իսկ Իշխան Զաքարյանի տեղակալ դառնալու հավակնորդների պակաս չի զգացվում։ Մեր տեղեկություններով, գլխավոր հավակնորդը ՎՊ անդամ Սոնա Ղարիբյանն է։ Վերջինս թեև ինժեներ-էլեկտրամեխանիկ Է և ավարտել Է ՀՊՃՀ-ն, սակայն հաջող կարիերա է արել՝ էլեկտրամոնտաժողից դառնալով հաշվապահ, ապա հայտնվելով Կենտրոնական բանկում՝ բաժնի պետի պաշտոնում։ Հետո տևական ժամանակ աշխատել է ՀՀ ֆինանսների նախարարությունում՝ որպես ֆինանսական վերահսկողության տեսչության պետ, որտեղ ավելի քան 600 մլն. դրամի խախտում Է հայտնաբերել հարկայինում՝ սկիզբ դնելով ֆինանսների նախարարություն-ՊԵԿ հակամարտությանը։ 2015թ. փետրվարին ՀՀԿ-ական Սոնա Ղարիբյանը ՎՊ խորհրդի անդամ Է դարձել»,–գրում է թերթը։
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։