Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Ամեն տարի մարտի վերջին եղանակը անակնկալ է մատուցում., հուսանք` այս տարի անակնկալը բարի կլինի. այսօր լրագրողներին ասաց Ագրարագյուղացիական միավորման նախագահ Հրաչ Բերբերյանը:
Նա նշեց, որ գարնանային ցրտահարության վտանգ են տեսնում, բայց, մյուս կողմից, տարին լավ ենք սկսել` ունենք առատ ձյան շերտ, որը ոռոգման համար կօգտագործվի, և Սևանը «հանգիստ կթողնեն»:
«Վստահ կարող եմ ասեմ` միամյա կուլտուրաների համար հաջող տարի է լինելու: Ինչ վերաբերում է բերքին, ապա այս տարի ծիրանի ու խաղողի քանակը նույնքան առատ չի լինի, ինչ նախորդ տարի»,- ասաց Բերբերյանը:
Նա նշեց նաև, որ կրծողներն ավելացել են, հատկապես` Շիրակում և Սյունիքում, իսկ Թալինում խլուրդների քանակն է ավելացել: Բերբերյանի հավաստմամբ` տեղական ինքնակառավարման մարմիններն այստեղ ունեն իրենց մեղքի բաժինը, քանի որ կա\'մ թերացել են թույնը ժամանակին բաժանել համայնքներին, կա\'մ էլ այլ պատճառներ կան, որ թույնը ժամանակին չի հասնում համայնքներին:
Բերբերյանը տեղեկացրեց նաև, որ այս տարի 1000 տոննա կարտոֆիլի տնկանյութ կստանանք Եվրոպայից: «Հայաստանը դոմինանտ դեր է գրավում նախալեռնային և լեռնային հողերով, և մենք բարձրորակ վաղահաս կարտոֆիլ ենք ունենում ու պետք է օգտվենք այդ հնարավորությունից, քանի որ ո\'չ Վրաստանը, ո\'չ էլ Թուրքիան չեն ունենում մեզ նման բերք: Իսկ երբ կսկսենք ավիացիոն պայքար մղել և լոլիկի ցեցը վերացնել, կարող ենք նաև լոլիկ արտահանել»,- ասաց նա:
Բերբերյանը նշեց նաև, որ այսօրվա դրությամբ կան բազում գյուղացիներ, որոնք դեռ չեն ստացել խաղողի մթերման դիմաց իրենց գումարը: «Երբեմն նաև առատ բերքն է խնդիր դառնում: Ասում են` պատճառը Ռուսաստանում գրանցված գնանկումն էր, որի պատճառով էլ գինին քիչ քանակով է վաճառվել, սակայն մեղքը մերն է»,- ասաց նա: