Փոխարժեքներ
25 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.76 |
EUR | ⚊ | € 406.4 |
RUB | ⚊ | ₽ 3.79 |
GBP | ⚊ | £ 488.37 |
GEL | ⚊ | ₾ 142.31 |
Ամեն հայ եթէ միմիայն իրեն համար ապրելու մասին չմտածէր, մեր աղէտներու մեծ մասը պակաս կ\'ըլլար
* * *
Լավ է համր, քան թրքախոս լինել
* * *
Մահս չեմ յոգար, այլ գործս, որ կիսատ մնաց
* * *
Ես իմ վաստակիս գնահատական չեմ փնտրում, այլ ցանկանում եմ, որպեսզի երջանիկ լինի այն ժողովուրդը, որին ծառայում եմ ողջ կյանքում
* * *
Ամեն օր գլուխներդ բարձին դնելուց առաջ հիշեք, թե այդ օրը ինչ եք արել ձեր ազգի համար * * *
Իմ քույրեր, ձեզ վրա եմ ես հույս դնում: Հայ մայրեր, իմ հույսը ձեզ վրա է, դուք պետք է ձերզավակներին կրթեք, դաստիարակեք և ներշնչեք հերոսական ոգի, սեր դեպի իրան հայ եղբայրները…
* * *
Իմ կյանքում երբեք չեմ ձգտել անձնական երջանկության և բարօրության: Ես մշտապես ձգտել եմ միայն մի բանի և պայքարել եմ միան մի բանի՝ իմ հարազատ ժողովրդի ազատության և բարեկեցության համար
* * *
Անդրանիկ փաշան՝ Անդրանիկ Թորոսի Օզանյանը ծնվել է 1865 թվականի փետրվարի 25-ին Արևմտյան Հայաստանի Շապին-Գարահիսար քաղաքում: Հայ զորահրամանատար, հայդուկապետը(ֆիդայապետը) մեծ դեր է խաղացել Հայ ազատագրական շարժման գործում: 1892 թվականին անդամագրվել է Հայ Յեղափոխական Դաշնակցություն կուսակցությանը և ֆեդայական խմբերի հետ մասնակցել Հայրենիքի պաշտպանությանը:
Մոր վաղ մահից հետո Անդրանիկն ամուսնացել է (17 տարեկանում), սակայն նրա կինը մահացել էմեկ տարի անց` ծնունդ տալով իրենց որդուն, ով նույնպես մահացել է ծնունդից 3 օր անց:
Երբ մի անգամ Անդրանիկին հարցրել են, թե որո՞նք են եղել իր կյանքի ամենատխուր պահերը, նապատասխանել է, որ առաջինը զավակի մահվան լուրը լսելն էր, երկրորդը՝ Գևորգ Չավուշի:
Աբդուլ Համիդի օրոք Օսմանյան կայսրությունում իրավիճակը հայերի համար վատթարանում է, և1892 թ.-ին Անդրանիկը բանտարկվում է հայ բնակչությանը ահաբեկող թուրք ժանդարմին ծեծիենթարկելու համար։
1884 թվականին իր ընկերների օգնությամբ նա փախչում է բանտից և բնակություն հաստատում Կ.Պոլսում: Նա իր հեղափոխական գործունեությունն սկսել 1888 թվականից Սիվաս գավառում։
1892թվականին ձերբակալվել է Պոլսի ոստիկանապետ Յուսուպ Մեհմեդ Բեյի սպանությանը մասնակցելուհամար, ով հայտնի էր իր հայատյացությամբ: Սակայն Անդրանիկը ևս մեկ անգամ փախչում է բանտից:
Աղբյուր Սերոբի մահից հետո Անդրանիկը գլխավորել է բազմաթիվ ինքնապաշտպանական մարտեր: Նրան մեծ համբավ են բերել հատկապես Առաքելոց վանքի (1901, նոյեմբեր) և Աղթամարի (1904,օգոստոս) կռիվները:
Անդրանիկը մահացել է 1927 թվականի օգոստոսի 31-ին ԱՄՆ ֆրեզնո քաղաքում: 1928 թվականիննրա աճյունը տեղափոխվել է Փարիզ, 2000 թվականին` Հայրենիք՝ Երևանի Եռաբլուր պանթեոն:
1919 թվականի դեկտեմբերին Washington Post թերթը գրել է. «Զորավար Անդրանիկը կանգնած էհայկական հերոսականության գագաթին։ Հայերն ամենուր նրան ցնծությամբ են դիմավորում։ Նրանքմեծ ուշադրությամբ ու հիացմունքով են ունկնդրում նրա յուրաքանչյուր խոսքը։ Իսկ նա՝ այդ զինվորը,որը ցարական Ռուսաստանի կործանումից հետո անհավասար մարտեր էր վարում թուրքականբանակի դեմ, ունի ասելիք։ Այժմ նրա խոսքերը նույնքան հատու են, որքան նրա սուրը»: