կարևոր
0 դիտում, 9 տարի առաջ - 2015-02-26 12:47
Հասարակություն

Մայրեր կան առանց զավակների, զավակներ` առանց մայրերի

Մայրեր կան առանց զավակների, զավակներ` առանց մայրերի

Աղբյուրը՝ armeniangenocide100

 

«ԱՐԵՎ», ԲԱՔՈՒ, 1915, ՓԵՏՐՎԱՐԻ 26

 

 

«Արև» պարբերականը գրում է, որ Ալաշկերտի շրջանից Էջմիածին են շարունակում գալ գաղթականների խմբեր: Մայրեր կան առանց զավակների, զավակներ` առանց մայրերի, նորահարսերն` առանց ամուսինների: Տեղում աշխատում են հոգալ գաղթականների կարիքները, բայց ուժերը բավակար չեն:

 

«Գաղթականների ուշացած խմբերը շանունակում են գալ Ալաշկերտի շրջանից Էջմիածին: Այս անգամ սակայն նրանք այդքան էլ շատուոր չեն, բայց թշուառութիւնը մեծ է և անչափ: Այդպիսի սրտաճմլիկ տեսարաններ են ներկայացնում, որ անհնար է առանց սարսափի դիտել:

 

Մայրեր կան առանց զաւակների, զաւակներ` առանց մայրերի, նորահարսներն առանց ամուսինների: Վայրենի քրդերն ինչեր ասէք չեն արել. առեւանգում, թալան, սպանութիւն:

 

Տեղիս կենտրոնական կոմիտէն աշխատում է հոգալ գաղթականների կարիքները, բայց նրա ուժերը բաւական չեն:

 

Գաղթականների համար հիւանդանոց է բացուած` 20 մահճակալով, բայց ինչ կանի 20 մահճակալը ծով կարիքի առաջ…»: