|
Փոխարժեքներ
18 11 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.72 |
| EUR | ⚊ | € 442.6 |
| RUB | ⚊ | ₽ 4.7045 |
| GBP | ⚊ | £ 502.04 |
| GEL | ⚊ | ₾ 140.99 |
Մեկ տարի առաջ 5000 հայ սպանած, 10.000 հայ խեղած, մինչ օրս գերիներին տանջամահ անող ադրբեջանցին անհայրենիք նիկոլի շնորհիվ Երևանում իրեն այնքան ապահով է զգում, որ լկտիությունը բավականացնում է հերքել Արցախի գոյությունը։ Փաստորեն Երևանում թուրքի ու նիկոլի ապահովության երաշխավորները նույն քանակությամբ անվտանգության աշխատակիցներն են։
Մեր արժանապատվության հերթական անգամ ոտնահարման համար նիկոլի հրամանով որպես իբր հերթական մարդասիրական քայլ կարող է արմեն մուրադյանին հանձնարարել «մարդասիրական» այցով ադրբեջանցիներին տանել զինվորի տուն ու սելֆի անել, որի ընթացքում ռուբեն բաբայանը կարող է տիկնիկային ներկայացում խաղալ։
Իրենց համար ինչ տարբերություն թուրքի ստրուկ պատգամավորների հետ կնկարվեն, թե հենց թուրք պատգամավորների։
Հ.Գ. Հարգելի հայրենակիցներ նիկոլի ուսապարկերը էլի խաբում են Ձեզ։ Ասում են Եվրանեսթի ԽՎ-ի օրակարգում չեն կարող փոփոխություն անել ու ներառել թուրքադրբեջանական վայրագությունների մասին հարցը։ Ստի լավագույն ապացույցն այն է, որ մի գիշերվա մեջ ավելացվել է ՌԴ կողմից Դոնեցկի և Լուգանսկի ճանաչման հարցը։
Աննա Մկրտչյան
«Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր