կարևոր
0 դիտում, 2 տարի առաջ - 2022-05-10 09:12
Առանց Կատեգորիա

Գյումրիի ճանապարհին հրմշտոց հրահրողները Շիրակի ՔՊ գրասենյակի աշխատակիցներն էին․ «Ժողովուրդ»

Գյումրիի ճանապարհին հրմշտոց հրահրողները Շիրակի ՔՊ գրասենյակի աշխատակիցներն էին․ «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Դիմադրության շարժման՝ հանրահավաքի նպատակով դեպի Գյումրի շարժվելու ճանապարհին կատարվածի վերաբերյալ ֆեյսբուքյան իր էջում գրառում է արել նաև ՀՀ ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Հայկ Մամիջանյանը։

Նրա խոսքով՝ Երևան-Շիրակ մայրուղու վրա մի քանի սադրիչներ հրմշտոց հրահրեցին։ Մամիջանյանի տեղեկություններով՝ նրանք Շիրակի ՔՊ գրասենյակի աշխատակիցներ էին։ «Գերիների հարազատներով պաշտպանվել ու ազգը բաժանել․ սա է քո ձեռագիրը»,- գրել է Մամիջանյանը։

Ավելի վաղ հայտնել էինք, որ Դիմադրության շարժումն այսօր ավտոերթ կանի դեպի Գյումրի։
Հիշեցնենք` Հայաստանում բողոքի ալիք բարձրացավ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի` Արցախի վերաբերյալ հայտարարությունից հետո։ Ապրիլի 22-ին ԱԺ փոխխոսնակ, «Հայաստան» խմբակցության անդամ Իշխան Սաղաթելյանը հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանին և նրա թիմին իշխանությունից հեռացնելու փողոցային պայքարի մեկնարկի մասին։

Մայիսի 1-ին Երևանի Ֆրանսիայի հրապարակում մեկնարկեց ընդդիմության բազմահազարանոց հանրահավաքը։ Մասնակիցները վրաններ ու բարիկադներ տեղադրեցին, Իշխան Սաղաթելյանը հայտարարեց, որ մայիսի 2-ից սկսում են անհնազանդության ակցիաներ՝ փակելով փողոցները։ Մայիսի 2-ից սկսած` ամեն օր Երևանում կազմակերպվում են անհնազանդության ակցիաներ, երթեր ու հանրահավաքներ»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում