կարևոր
0 դիտում, 9 տարի առաջ - 2015-02-25 09:03
Քաղաքական

Խորհրդարանի ոչ բոլոր աշխատակիցներն են հավելավճարներ ստացել. «Ժողովուրդ»

Խորհրդարանի ոչ բոլոր աշխատակիցներն են հավելավճարներ ստացել. «Ժողովուրդ»

««Ժողովուրդ»-ի տեղեկություններով՝ խորհրդարանի աշխատակիցների շրջանում կրկին իրավիճակը լարվել է, քանի որ Աժ աշխատակազմի ղեկավար Հրայր Թովմասյանը որոշել է նրանց միայն մի մասին պարգևավճարներ տալ: Ըստ մեր տեղեկությունների՝ ամեն տարի Աժ բոլոր աշխատակիցները, առանց բացառության, տարվա սկզբին և կեսին հավելավճարներ են ստացել։ Սակայն Հրայր Թովմասյանն այս հարցում էլ որոշել է «էքսկլյուզիվ» լինել և խորհրդարանի տեխնիկայի սպասարկողներին, հավաքարարներին և այլոց հավելավճարներ չի տրվել:

 

Փոխարենն աշխատակազմի ղեկավարի տեղակալները և մնացած ղեկավար կազմն ամբողջությամբ հավելավճարները ստացել են։ Աժ հասարակայնության հետ կաաերի և լրատվության վարչության պետ Արսեն Բաբայանը «Ժոդովուրդ»-ի հետ զրույցում հետևյալ կերպ մեկնաբանեց տեղի ունեցածը. «Դրանք պարտադիր բնույթ չեն կրում, դա պարգևատրման ձև է, այս դեպքում օրենքի համաձայն պարգևատրվել են պետական ծառայողները, հիմա թե ում ինչքան են պարգևատրել, դա արդեն որոշում է ղեկավարը: Դա արդեն ստացվում է՝ ինչի են նրան մեդալ տվել, ինձ չեն տվել, չափորոշիչներն այդ դեպքում ընտրվում են օրենքով սահմանված կարգով»»,–գրում է թերթը։

 

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։