|
Փոխարժեքներ
14 12 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.77 |
| EUR | ⚊ | € 447.7 |
| RUB | ⚊ | ₽ 4.7817 |
| GBP | ⚊ | £ 510.66 |
| GEL | ⚊ | ₾ 141.54 |
Վարչապետ Հովիկ Աբրահամյանն այցելել է «Մեգերյան կարպետ» ընկերություն, տեղեկացնում է կառավարության լրատվական ծառայությունը:
Կառավարության ղեկավարը շրջել է «Մեգերյան կարպետ»-ի արտադրամասերով և թանգարանով՝ ծանոթացել ընկերության գորգագործական աշխատանքներին: Ընկերության ղեկավարները վարչապետին են ներկայացրել «Մեգերյան կարպետ»-ի զարգացման առաջիկա ծրագրերը: Վարչապետը նշել է, որ կառավարությունը պատրաստ է անհրաժեշտ օժանդակություն ցուցաբերել ներդրումային նոր ծրագրերի իրականացման և նոր աշխատատեղերի ստեղծման համար:
Այնուհետև Հովիկ Աբրահամյանը ներկա է գտնվել «Տերյան մշակութային կենտրոն»-ի «Անցյալի ապագա» խորագրով հագուստների հավաքածուի ցուցադրությանը: Կենտրոնի ներկայացրած հագուստներում և աքսեսուարներում, որոնք պատրաստվել են «Մեգերյան կարպետ»-ի հետ համատեղ, կիրառվել են հայկական միջնադարյան գորգերի թանգարանային նմուշների նախշեր ու հորինվածքներ: