|
Փոխարժեքներ
31 07 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 366.63 |
| EUR | ⚊ | € 420.67 |
| RUB | ⚊ | ₽ 4.572 |
| GBP | ⚊ | £ 491.1 |
| GEL | ⚊ | ₾ 139.64 |
Վարչապետ Հովիկ Աբրահամյանն այսօր այցելել է Երևանի Մովսես Խորենացի փողոցում գտնվող «Ոսկու աշխարհ» տոնավաճառ: Շրջայցի ընթացքում կառավարության ղեկավարը ծանոթացել է ոսկու շուկայում ներկայացված արտադրանքի տեսականուն և գներին, զրուցել աշխատակիցների հետ, հետաքրքրվել նրանց հուզող խնդիրներով, լսել յուրաքանչյուրի մտահոգությունները և քննարկել դրանց լուծման տարբերակներ:
Ոսկու շուկայի աշխատակիցները խնդրել են վերանայել իրենց գործունեության նկատմամբ կիրառվող հարկային պարտավորությունները և նպաստավոր պայմաններ ստեղծել առևտուրն աշխուժացնելու համար:
Աբրահամյանը, մանրակրկիտ ծանոթանալով «Ոսկու աշխարհ»-ի աշխատակիցներին մտահոգող հարցերին, հանձնարարել է էկոնոմիկայի նախարարին՝ տոնավաճառի աշխատակիցների հետ քննարկել բարձրացված խնդիրները և ներկայացնել դրանց լուծման առաջարկություններ: