Փոխարժեքներ
30 01 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 398.27 |
EUR | ⚊ | € 414.32 |
RUB | ⚊ | ₽ 4.0524 |
GBP | ⚊ | £ 494.49 |
GEL | ⚊ | ₾ 138.29 |
Վարչապետ Հովիկ Աբրահամյանն այսօր այցելել է Երևանի պետական համալսարանին առընթեր Արտաշես Շահինյանի անվան ֆիզիկամաթեմատիկական հատուկ դպրոց:
Կառավարության ղեկավարը դպրոցի տնօրեն Հայկազ Սարիբեկյանի ուղեկցությամբ շրջել է մասնաշենքերում, ծանոթացել կրթության համար ստեղծված պայմաններին, ընթացիկ և առաջիկա ծրագրերին: Հովիկ Աբրահամյանը եղել է ֆիզիկայի և քիմիայի լաբորատորիաներում, համակարգչային դասասենյակներում, զրուցել աշակերտների հետ, ծանոթացել նրանց կողմից պատրաստված ռոբոտաշինական սարքավորումներին, ֆիզիկաքիմիական փորձարկումներին, հետաքրքրվել արձանագրած ձեռքբերումներով և ապագա ծրագրերով: Վարչապետը բարձր է գնահատել ֆիզմաթ դպրոցի սաների կատարած աշխատանքը և մաղթել նորանոր հաջողություններ:
Ներկայացնելով կրթական գործընթացի կազմակերպման ուղղությունները և դպրոցի ձեռքբերումները՝ Հայկազ Սարիբեկյանը նշել է, որ կրթօջախում գործում են առարկայական 10 օլիմպիական և 1 ռոբոտաշինության խմբակներ, աշակերտներից շատերը հանրապետական և միջազգային օլիմպիադաների հաղթողներ և մեդալակիրներ են:
Վերջին 10 տարում լավագույն սաներն արժանացել են ՀՀ Նախագահի ամենամյա կրթական պարգևների, ինչպես նաև անվանական կրթաթոշակների և մրցանակների: Դպրոցի տնօրենը վարչապետին է ներկայացրել նաև շենքային հնարավորությունները և ասել, որ պայմանավորված դիմորդների մեծ հոսքով՝ դպրոցի տարածքի ընդլայնման անհրաժեշտություն կա: Նշվել է, որ Ա. Շահինյանի անվան ֆիզմաթ դպրոցը մասնաճյուղ ունի նաև Ստեփանակերտում: