|
Փոխարժեքներ
28 08 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 364.47 |
| EUR | ⚊ | € 424.21 |
| RUB | ⚊ | ₽ 4.2633 |
| GBP | ⚊ | £ 494.7 |
| GEL | ⚊ | ₾ 139.46 |
Տեղեկացրել էինք, որ այսօր ՊԲ հարավարևելյան ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի կրակային դիրքում այսօր հանկարծամահ է եղել 19-ամյա Սուրեն Մոսիյանը:
Մոսիյանը բնակվում էր Արարատի մարզի Արտաշատ քաղաքում, ծառայում` Հադրութում: Yerkir.am-ին Արտաշատի քաղաքապետարանից տեղեկացրին, որ Մոսիյանների ընտանիքը 1990-ականներին Բաքվից գաղթել էր Հայաստան:
«Սուրենի ծնողներն ամուսնալուծված են, տղան տան մեծն էր: Սուրենն ունի քույր /18 տարեկան/ և անչափահաս /13 տարեկան/ եղբայր: Սոցիալապես դժվար պայմաններում էին ապրում»,- ասացին գյուղապետարանից:
Տղայի դին արդեն տեղափոխում են Երևան և վաղը կտանեն ծննդավայր: