կարևոր
0 դիտում, 8 տարի առաջ - 2016-02-18 18:10
Հասարակություն

Կարգապահական տույժեր՝ 6 բուհերի

Կարգապահական տույժեր՝ 6 բուհերի

ՀՀ ԿԳ նախարար Արմեն Աշոտյանը հրամաններ  է ստորագրել  մի շարք բուհերի նկատմամբ կարգապահական տույժեր կիրառելու վերաբերյալ: Հրամանների համար հիմք են հանդիսացել ՀՀ կրթության և գիտության նախարարության  լիցենզավորման գործակալության կատարած ուսումնասիրությունները և ներկայացրած  եզրակացությունները: 
Համաձայն Աշոտյանի հրամանի՝ նախազգուշացում է հայտարարվել  հետևյալ  բուհերին. 
 Հայբուսակ համալսարանին՝  բակալավրի և մագիստրոսի կրթական ծրագրերով «Ստոմատոլոգիա», «Բուժական գործ», «Դեղագիտություն» մասնագիտությունների գծով գործունեություն իրականացնելու ընթացքում լիցենզիայի պարտադիր պայմանների և պահանջների խախտումների  համար /սովորողների ընդունելության, փոխադրման, տեղափոխման կարգերի, կլինիկական պրակտիկայի պայմանագրերում ուսանողների թվի առկայության և օտարերկրյա քաղաքացիների ուսուցման կազմակերպման  պահանջների մասերով/: 
Հայկական բժշկական ինստիտուտին՝  բակալավրի և մագիստրոսի կրթական ծրագրերով  գործունեություն իրականացնելու ընթացքում լիցենզիայի պարտադիր պահանջների և պայմանների խախտման  համար / կլինիկական պրակտիկայի պայմանագրերում առկա, ինչպես նաև ուսումնամեթոդական ապահովվածության պահանջների խախտումների մասերով/: 
 Ավանդական բժշկության համալսարանին՝ բակալավրի և մագիստրոսի կրթական ծրագրերով  գործունեություն իրականացնելու ընթացքում լիցենզիայի պարտադիր պահանջների և պայմանների խախտման  համար /կլինիկական պրակտիկայի պայմանագրերում ուսանողների թվի բացակայության մասով/:   
Մխիթար Գոշ հայ-ռուսական միջազգային համալսարանին՝ բակալավրի և մագիստրոսի կրթական ծրագրերով «Ստոմատոլոգիա», «Բուժական գործ» մասնագիտությունների գծով գործունեության լիցենզիայի պարտադիր պահանջների և պայմանների խախտման  համար /կլինիկական պրակտիկայի պայմանագրերում ուսանողների թվի բացակայության մասով/: 
Սուրբ Թերեզայի անվան համալսարանին՝  բակալավրի և մագիստրոսի կրթական ծրագրերով  «Ստոմատոլոգիա» մասնագիտության գծով գործունեություն իրականացնելու ընթացքում  լիցենզիայի պարտադիր պահանջների և պայմանների խախտման  համար /կլինիկական պրակտիկայի պայմանագրերում ուսանողների թվի բացակայության մասով/: 
Երևանի մենեջմենթի համալսարանին (Գյումրու մասնաճյուղ)  բակալավրի և մագիստրոսի կրթական ծրագրերով` «Ստոմատոլոգիա» մասնագիտության գծով, գործունեություն իրականացնելու ընթացքում  լիցենզիայի պարտադիր պահանջների և պայմանների խախտման  համար/ զբաղեցրած ուսումնական տարածքի` մարզադահլիճի նկատմամբ իրավունքի պետական գրանցման վկայականի  պահանջի մասով/: 
Վերոնշյալ ուսումնական հաստատություններին արձանագրված խախտումների վերացման և ՀՀ կրթության և գիտության նախարարություն հիմնավորող փաստաթղթերի ներկայացման համար հրամաններում սահմանվել են համապատասխան  ժամկետներ: