կարևոր
0 դիտում, 4 տարի առաջ - 2020-02-17 13:40
Քաղաքական

«Հայկազովի» բրիգադում կարգապահական տույժեր են կիրառվել

«Հայկազովի» բրիգադում կարգապահական տույժեր են կիրառվել

«Հրապարակ»-ը տեղեկություններ է ստացել այն մասին, որ Հայկազովի բրիգադում կարգապահական տույժեր են կիրառվել:

Լրատվամիջոցի տեղեկացմամբ՝ համալիր միջոցառումներ են իրականացվել և մի քանի սպա ուղարկվել է պահեստազոր:

«Հունվարի 29-ին, Արցախի ՊԲ «Հայկազովի» բրիգադում դեռեւս անհայտ պատճառներով մահացավ զինվոր Վահրամ Ավագյանը, այն սկզբում որակվեց որպես ինքնասպանություն, սակայն հարազատների բողոքից հետո անձամբ ՊՆ նախարար Դավիթ Տոնոյանը հայտարարել էր, որ կատարվածն իր համար ինքնասպանություն չէ։

Hraparak.am-ը տեղեկացավ, որ համալիր միջոցառումներ են իրականացվել, ծառայողական քննությունների հիման վրա Հայկազովի զորամասում կարգապահական տույժեր են կիրառվել: Մի քանի սպա էլ ուղարկվել է պահեստազոր: Զորամասի հրամանատարի նկատմամբ սահմանափակվել են նկատողությամբ, որովհետեւ վերջինս մի քանի ամիս առաջ է ստանձնել զորամասի հրամանատարությունը, մինչեւ այդ զորամասը ղեկավարել է Գրիգորի Սահակյանը, ով ամիսներ առաջ տեղի ունեցած մեկ այլ դեպքից հետո դուրս է եկել բանակից»,- հայտնում է լրատվամիջոցը:

Հիշեցնենք, որ ավելի վաղ հայտնի էր դարձել Արցախի զորամասերից մեկում 2 զինծառայողի մահվան մասին: