Փոխարժեքներ
18 01 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 398.94 |
EUR | ⚊ | € 410.95 |
RUB | ⚊ | ₽ 3.8929 |
GBP | ⚊ | £ 486.63 |
GEL | ⚊ | ₾ 140.52 |
Նախագահի ելույթն ուղղված էր բոլորին` թե\' ներսի համար էր, թե\' դրսի. այսօր լրագրողներին ասաց «Ազգային անվտանգություն» կուսակցության նախագահ Գառնիկ Իսագուլյանը` անդրադառնալով Սերժ Սարգսյանի վերջին ծրագրային ելույթին: Նրա խոսքով՝ ընդունվել է նոր Սահմանադրություն, որի հետ կապվում էին բոլոր հույսերը, ուրիշ զենք չէր մնացել, որ նրանք արդարացնեին իրենց բոլոր ձախողումները, և հիմա այդ ելույթով փորձում են ասել, որ սկսվում է փոփոխությունների շրջանը:
Գառնիկ Իսագուլյանը բոլորի ուշադրությունը հրավիրում է այն հանգամանքի վրա, որ ուղիղ մեկ տարի առաջ այդ օրը եղավ Սերժ Սարգսյանի հայտնի խորհրդակցությունը, որտեղ նրա ելույթն ուղղված էր ԲՀԿ նախկին առաջնորդ Գագիկ Ծառուկյանին չեզոքացնելուն: Եվ երբ լրագրողներն ասում են, թե Սերժ Սարգսյանի նախորդ ելույթները կյանքի չեն կոչվել, Գառնիկ Իսագուլյանը օրինակ է բերում հենց այդ ելույթը, որն արագ իրագործվեց, և Ծառուկյանին հանեցին քաղաքական դաշտից:
«Լավ կլիներ, որ նախագահի ելույթը մոնիթորինգի տակ վերցնեին բոլորը ու ամեն օր պահանջեին, թե, օրինակ, նախարարությունները ի՞նչ են արել` նախագահի ելույթից ելնելով, արդյո՞ք նախագահի խոսքը տեղ հասել է, թե՞ ոչ»,- ասաց Գառնիկ Իսագուլյանը: