Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Հայաստանում ԼՂՀ ներկայացուցչության մշտական խորհրդատու Գառնիկ Իսագուլյանը լրագրողների հետ զրույցում նշեց, որ եթե Ադրբեջանը շարունակի չիրականանցել Վիեննայում և Սանկտ Պետերբուրգում ձեռք բերված պայմանավորվածություններն, ապա դրան կհետևի միջազգային հանրության կոշտ արձագանքը:
Ինչ վերաբերում է նրան, որ Բրյուսելում կայացած հանդիպման ժամանակ միայն ՀՀ ԱԳ նախարարն էր բարձրաձայնել վերոհիշյալ երկու հանդիպումներում ձեռք բերված պայմանավորվածությունների մասին, ինչու են լռել Մինսկի խմբի համանախագահները, ապա Իսագուլյանը դա բացատրեց երկու երկրների նախագահների սպասվելիք հանդիպումով: «Շատ կարևոր էր, որ հայկական կողմը ևս մեկ անգամ շեշտել է, որ Վիեննայում և Սանկտ Պետերբուրգում ձեռք բերված պայմանավորվածությունները մնան ուժի մեջ: Որպեսզի համանախագահները չխանգարեն սեպտեմբերին սպասվելիք երկու երկրների նախագահների հանդիպմանը, ձեռնպահ են մնացել հղում կատարել այդ պայմանավորվածություններին»,- ասաց նա:
Խոսելով Նալբանդյան-Մամեդյարով հանդիպման մասին, նա նշեց, որ հանդիպումն անչափ կարևոր էր՝ անկախ դրանց արձանագրած արդյունքներից։
«Շատ փորձագետներ կարծում են, որ հանդիպումներն անիմաստ են, բայց, ցանկացած պարագայում, դրանք անչափ կարևոր են թե՛ Հայաստանի, թե՛ Արցախի, թե՛ Ադրբեջանի ու թե՛, ինչու ոչ, միջնորդների ու տարածաշրջանում ինչ-որ շահեր հետապնդող երկրների համար։ Հայաստանի արտգործնախարարի՝ այս հանդիպման ժամանակ առաջ քաշած հարցերը նույն են եղել, այն է՝ ձեռք բերված պայմանավորվածություննները կատարել ուժի չկիրառմամբ։ Խոսվել է նաև այն մասին, որ Ղարաբաղյան հիմնահարցի վերջնական կարգավորման հարցում կարևոր է նաև Արցախի ժողովրդի ազատ ինքնորոշման իրավունքի իրացումը»,- ասաց Իսագուլյանը:
Բանախոսը շեշտեց նաև, որ բանակցային գործընթացում վերջին շրջանում կարևոր դեր է խաղացել նաև հայկական կողմի մշտադիտարկումների տեսագրությունների հրապարակումը, համացանց տեղադրելը, բոլոր կողմերին տրամադրելը։
Ըստ նրա, հայկական կողմն արդեն կարող է գնալ նաև կանխարգելիչ հարվածների: «Դա շատ կարևոր է, քանի որ մենք հակառակորդին հասկացնում ենք, որ նրանց ցանկացած կուտակում կարող ենք նախօրոք ոչնչացնել»,- ասաց նա։
Նա նաև հայտնեց, որ առաջնագծում այս պահին ակտիվ աշխատանքներ են իրականացվում, խրամատներ ու բունկերներ են կառուցվում, ինչը նույնպես անչափ կարևոր է: