Փոխարժեքներ
24 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.76 |
EUR | ⚊ | € 406.4 |
RUB | ⚊ | ₽ 3.79 |
GBP | ⚊ | £ 488.37 |
GEL | ⚊ | ₾ 142.31 |
«Ազգային անվտանգություն» կուսակցության նախագահ Գառնիկ Իսագուլյանը Yerkir.am-ի հետ զրույցում հայտարարեց, որ ոստիկանության գործողություններն ուշացած էին:
Հիշեցնենք, որ ժամեր առաջ ոստիկանությունը հեռացրեց Բաղրամյան պողոտայում տեղադրված աղբամանները, որոնք որպես բարիկադ էին ծառայում, ինչպես նաև վերականգնեց Բաղրամյան պողոտայով երթևեկությունը:
«Ոստիկաններն օր առաջ պետք է ազատեին Բաղրամյան պողոտան: Ոստիկանությունը բավական մեծ հանդուրժողականություն ցուցաբերեց` փորձելով այդ ընթացքում ցուցարարներին համոզել, որ իրենք բացեն կամ համատեղ ուժերով բացեն Բաղրամյան պողոտան, սակայն, ցավոք, կազմակերպիչները չգնացին այդ շատ ընդունելի քայլին: Այսօր արդեն աշխատանքային օր է, և ոստիկանությունը պարտավոր էր գործողություններ անել, այլապես կստեղծվեր այն տպավորությունը, որ Հայաստանում իշխանություն գոյություն չունի»,- ասաց Իսագուլյանը:
Ըստ նրա` աակնհայտ էր, որ ցույցերն արդեն իրենց նպատակին չեն ծառայում, այդ ամենը դարձել էր մարդկանց զուտ քմահաճույքի առարկա: «Երեկոյան մարդիկ հավաքվում էին, որովհետև հաճելի էր քայլել այդ փողոցով, զրույցել միմյանց հետ և այլն: Իսկ արդեն այսօր ոստիկանությունը որևէ անհամաչափ ուժ չի կիրառել: Ոստիկանությունը ուշացած, բայց շատ ճիշտ վարվեց: Այլևս չէր կարելի հանդուրժել այս անհարմարությունները: Այն մարդիկ, ովքեր մինչև հիմա հանդուրժում էի այս ամենը, նրանք էլ էին բողքում և ասում` ամեն ինչը դուրս է եկել տրամաբանությունից: Ամբողջ քաղաքն անդամալույծ անել չի կարելի: Սա նույնն է, թե գնանք, փակենք Երևան-Ստեփանակերտ ճանապարհը և ասենք` մինչև մեր պահանջը չկատարեք, չենք բացի այս ճանապարհը»,- նշեց Իսագուլյանը` հավելելով` լավ կլիներ` ցուցարարները գնային, շնորհակալություն հայտնեին ոստիկանությանը և իրենք բացեին Բաղրամյան պողոտան:
«Դա կլիներ աննախադեպ միջազգային պրակտիկայում: Ցավոք, ցուցարարները չկարողացան ցուցաբերել այդ խոհեմությունը, իսկ մեր իշխանությունների հանդուրժողականությունը ժողովրդավարությունից մի բան էլ այն կողմ էր»,- եզրափակեց մեր զրուցակիցը: