| 
                         
                            Փոխարժեքներ
                                                        04 11 2025
                         
                     | 
                ||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 382.55 | 
| EUR | ⚊ | € 440.12 | 
| RUB | ⚊ | ₽ 4.738 | 
| GBP | ⚊ | £ 500.15 | 
| GEL | ⚊ | ₾ 141.19 | 
                
            Համաձայն Հայաստանի Հանրապետության կառավարության 2016 թվականի հունվարի 20-ի նիստում ընդունված որոշման՝ընտանեկան դրամագլխի գումարը կարող է տնօրինվել ցանկացած բանկային հաշվի փոխանցելու միջոցով պարբերական վճարումներ կատարելով, բայց ոչ ավելի քան ամսական 25000 դրամը:
Ընտանեկան դրամագլուխը տնօրինելու իրավունքը ծագում է նոր ծնված երեխայի մեկ տարին լրանալու ամսվան հաջորդող ամսվա 1-ից, բայց ոչ ավելի վաղ, քան`
1) 2016 թվականի հունվարի 1-ից, եթե դիմումը ներկայացվում է մինչև 2016 թվականի ապրիլի 1-ը,
2) դիմելու ամսվա 1-ից՝ եթե դիմումը ներկայացվում է 2016 թվականի ապրիլի 1-ից հետո: Ծնողն իրավունք ունի վերը նշված կարգով տնօրինել ընտանեկան դրամագլուխը մինչև 2016 թվականի դեկտեմբերի 31-ը: Որոշումն ուժի մեջ մտնելուց հետ ծնողը կարող է դիմել բանկ՝ ընտանեկան դրամագլխի գումարը վերը նշված կարգով տնօրինելու համար:
ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության հասարակայնության հետ կապերի բաժին