կարևոր
0 դիտում, 5 տարի առաջ - 2019-02-13 16:17
Տնտեսական

Ջրային ռեսուրսի և ընդերքի տնօրինման ու իրացման լիազորությունների մասով բացակայում է կառավարության տեսակետը. Մինասյան

Ջրային ռեսուրսի և ընդերքի տնօրինման ու իրացման լիազորությունների մասով բացակայում է կառավարության տեսակետը. Մինասյան

Կառավարության ծրագրում արդարադատության ոլորտը բնութագրվում է որպես միտինգային հայտարարությունների ծաղկաքաղ: Այս մասին հրավիրված մամուլի ասուլիսում նշեց  ՀՅԴ մասնագիտական հանձնախմբերի համակարգող Արծվիկ Մինասյանը՝ նշելով, որ ապօրինի դատական ակտերի կայացման մեջ ամբողջ դատական համակարգին մեղադրելն անթույլատրելի է:

«Նման հայտարարությունից հետո մի քանի հարց է առաջանում՝ ի՞նչ է լինելու բոլոր այն ակտերի հետ, որոնց հասցեատերերը, լսելով սա և ծանոթանալով այս դիրքորոշմանը, վաղը պետք է որոշեն իրենց ապագա գործողությունը: Այստեղ մեղադրվում են բարձրաստիճան պաշտոնատար անձինք, որոնք ճնշել են, միջնորդել, պահանջել, և դատավորները, ըստ կառավարության ծրագրի, փաստորեն, որոշում են կայացրել առանց պատասխանատվություն զգալու: Եթե մենք մեղադրում ենք բարձրաստիճան անձանց, առանձին դեպքերում ճիշտ են անում,  ապա որո՞նք են այն մեխանիզմները, որ թույլ են տվել նրանց օրենքով կարգավորված կամ չկարգավորված ձևով միջամտել այս կամ այն գործողություններին: Ի վերջո, սա քրեական հանցագործություն է»,- նշեց Մինասյանը:

Անդրադառնալով, ըստ Սահմանադրության, պետական սեփականությանը՝ նա նշեց, որ բացառիկ սեփականություն հանդիսացող ջրային ռեսուրսի և ընդերքի տնօրինման, տիրապետման և իրացման լիազորությունների մասով բացակայում է կառավարության տեսակետը: