Փոխարժեքներ
26 07 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 383.94 |
EUR | ⚊ | € 450.25 |
RUB | ⚊ | ₽ 4.8453 |
GBP | ⚊ | £ 516.63 |
GEL | ⚊ | ₾ 141.78 |
2016 թվականի փետրվարի 02-ին՝ ժամը 18:45-ին, «Վանաձորի ԲԿ» ՓԲ ընկերությունից հաղորդում է ստացվել առ այն, որ կրծքավանդակի աջ կեսի ծակած-կտրած թափանցող վերքով բուժօգնության է դիմել Վանաձոր քաղաքի Վարդանանց 49/25 հասցեի բնակիչ` 1989 թվականին ծնված Լևոն Չախոյանը:
Դեպքի առթիվ 2016 թվականի փետրվարի 02-ին ՀՀ քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 112-րդ հոդվածի 1-ին մասով:
Նախաքննության ընթացքում կատարվել են մի շարք քննչական և դատավարական գործողություններ՝ Լ.Չախոյանին մարմնական վնասվածք պատճառելու հանգամանքները պարզելու ուղղությամբ։
Կատարվել է դեպքի վայրի զննություն, հարցաքննվել են մի շարք վկաներ, նշանակվել դատաբժշկական փորձաքննություն:
Հանձնարարություն է տրվել ոստիկանության համապատասխան ստորաբաժանումներին օպերատիվ-հետախուզական միջոցառումներ ձեռնարկել՝ առերևույթ հանցագործություն կատարած անձին հայտնաբերելու և վարույթն իրականացնող մարմնին ներկայացնելու ուղղությամբ: