|
Փոխարժեքներ
22 06 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 368.15 |
| EUR | ⚊ | € 421.97 |
| RUB | ⚊ | ₽ 5.0095 |
| GBP | ⚊ | £ 487.28 |
| GEL | ⚊ | ₾ 138.92 |
ՀՀ Լոռու մարզում այսօր դանակահարություն է տեղի ունեցել։ Տեղեկությունը հայտնում է shamshyan.com-ը։
Կայքը տեղեկացնում է, որ ժամը 01:50-ի սահմաններում ոստիկանությունում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ Արջուտ բնակավայրում վիճաբանություն է տեղի ունեցել մի խումբ անձանց միջև և կան դանակահարվածներ։ «Վանաձոր» բժշկական կենտրոնից էլ հայտնել են, որ «որովայնի առաջային պատի կտրած-ծակած վերքեր և աջ ազդրի կտրած-ծակած վերքեր» ախտորոշմամբ իրենց մոտ է տեղափոխվել 2 քաղաքացի։ Նրանք գտնվում են վիրահատարանում և ի վիճակի չեն կատարվածի մասին բացատրություն տալ ոստիկանությանը։
Ըստ կայքի՝ ոստիկանները պարզել են, որ վիրավորները Լոռու մարզի բնակիչ 40-ամյա Դավիթ Հովհաննիսյանն ու 44-ամյա Արտյոմ Բուլչիյանն են։
Շամշյանի տեղեկություններով՝ վիրավորներից Հովհաննիսյանը Արջուտ բնակավայրի վարչական ղեկավարն է։