կարևոր
1696 դիտում, 2 շաբաթ առաջ - 2024-06-17 23:47
Հասարակություն

Լոռիում հավկիթի մեծությամբ կարկուտ է տեղացել

Լոռիում հավկիթի մեծությամբ կարկուտ է տեղացել

Հավկիթի մեծությամբ կարկուտ է տեղացել Լոռու մարզի Պրիվոլնոյե գյուղում: Այս մասին հայտնում է  «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ի փոխտնօրեն Գագիկ Սուրենյանը։ Նա նաև լուսանկար է հրապարակել իր ֆեյսբուքյան էջում։

Ավելի վաղ ՊՈԱԿ-ից հայտնել էին, որ Երևանում հունիսի 17-ին, 19-20-ին, երեկոյան ժամերին քաղաքի առանձին հատվածներում հնարավոր է կարճատև անձրև և ամպրոպ։ Հունիսի 18-ին և 21-ին կեսօրից հետո սպասվում է անձրև և ամպրոպ, առանձին հատվածներում հնարավոր է նաև կարկուտ։ Ամպրոպի ժամանակ՝ քամու ուժգնացում՝ 16-20 մ/վ արագությամբ:

Հունիսի 22-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։

 Մարզերում հունիսի 17-ին, 19-20-ին, 22-ին կեսօրից հետո առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, 18-ին, 21-ին՝ շրջանների զգալի մասում սպասվում է անձրև և ամպրոպ, առանձին վայրերում՝ ինտենսիվ, հնարավոր է նաև կարկուտ։

Քամին՝ հարավարևմտյան՝ 2-5մ/վ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում` 18-23մ/վ արագությամբ:

Օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի։