|
Փոխարժեքներ
19 08 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 365.25 |
| EUR | ⚊ | € 422.81 |
| RUB | ⚊ | ₽ 4.3052 |
| GBP | ⚊ | £ 494 |
| GEL | ⚊ | ₾ 139.81 |
ԱԺ «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Զարուհի Փոստանջյանն այսօր խորհրդարանում լրագրողներին ասաց, որ, ի վերջո, ՄԻՊ-ի պաշտոնը կզբաղեցնի Հանրապետականի թեկնածուն: Ըստ նրա` վերջին փուլում առնվազն երկու թեկնածուների անուններ պետք է շոշոփվեն, որպեսզի մրցակցություն ծավալվի:
Դիտարկմանը, թե շոշափվում է նաև ՀԱԿ պատգամավոր, նախկին զինդատախազ Գագիկ Ջհանգիրյանի անունը, կա՞ հավանականություն, որ նա լինի այդ պաշտոնում, պատգամավորն արձագանքեց. «Ես այս պահին չեմ կարող պատասխան տրամադրել` ընդդիմությունը թեկնածու կունենա, թե` չի ունենա: Բայց, այնուամենայնիվ, պետք է որ ընդդիմությունը ներկայացնի իր թեկնածուին, որը կլինի իրական այլընտրանք»:
Հարցին, թե այդ թեկնածուն կլինի Զարուհի Փոստանջյա՞նը, թե՞ Թևան Պողոսյանը, նա պատասխանեց. ««Ժառանգություն»-ը կներկայացնի իր թեկնածուին: Կխնդրեի շրջանառությունից հանել Թևան Պողոսյանի անունը, քանի որ նա «Ժառանգություն» կուսակցությունից չէ և կապ չունի կուսակցության հետ»: