Փոխարժեքներ
12 05 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 388.86 |
EUR | ⚊ | € 430.74 |
RUB | ⚊ | ₽ 4.796 |
GBP | ⚊ | £ 511.04 |
GEL | ⚊ | ₾ 141.89 |
Նախագահ Սերժ Սարգսյանը սահմանադրական բարեփոխումների շուրջ խորհրդակցությունների շրջանակում այսօր հանդիպում է ունեցել Ազգային ժողովի պատգամավորներ Էդմոն Մարուքյանի և Թևան Պողոսյանի հետ:
Այս մասին հայտնում են ՀՀ Նախագահի աշխատակազմի հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունից։
Հիշեցնենք, որ սահմանադրական բարեփոխումների նախագծի շուրջ անցկացվող խորհրդակցությունների շրջանակում ՀՀ Նախագահը հանդիպում է ունեցել մի շարք քաղաքական ուժերի ներկայացուցիչների հետ։
Մասնավորապես, Սերժ Սարգսյանը հանդիպում է ունեցել «Սահմանադրական իրավունք միություն», Վերակազմյալ սոցիալ-դեմոկրատ հնչակյան (ՎՍԴՀԿ), «Ազգային միաբանություն», «Ազատություն», Ազատ դեմոկրատներ, Հայոց Համազգային Շարժում, Հայաստանի քրիստոնեա-դեմոկրատական միություն, «Միավորված աշխատանքային կուսակցություն» «Բարգավաճ Հայաստան», «Հայ Յեղափոխական Դաշնակցություն», «Օրինաց երկիր» կուսակցությունների ներկայացուցիչների, նաև՝ մի շարք պատգամավորների հետ։