|
Փոխարժեքներ
19 05 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 368.04 |
| EUR | ⚊ | € 427.96 |
| RUB | ⚊ | ₽ 5.0736 |
| GBP | ⚊ | £ 491.3 |
| GEL | ⚊ | ₾ 137.59 |
Երեկ դպրոցներում աշակերտների 20-30 տոկոսը բացակայել է. այսօր լրագրողներին հայտնեց ԿԳՆ հանրակրթության վարչության պետ Նարինե Հովհաննիսյանը:
Այդ թվով բացակայությունները, ըստ նրա, պայմանավորված են այն հանգամանքով, որ ծնողներից շատերը պարզապես զգուշանում են, երեխաների մի մասն էլ հիվանդ է:
Ինչ վերաբերում է բացակայությունների` հետագայում խնդիրներ չառաջացնելուն, ապա, ըստ Հովհաննիսյանի, դպրոցների տնօրեններին զգուշացրել են` առաջիկա 3 օրերի բացակաները չգրանցել դասամատյանում: «Բացի այդ` աշակերտը 200 ժամ բացակայելու թույլտվություն ունի, այնպես որ` չեմ կարծում, որ բացակաները կազդեն աշակերտի վրա: Ուսուցիչներն էլ այս օրերին պետք է ըմբռնումով մոտենան բացակայություններին»,- ասաց նա:
Հովհաննիսյանը տեղեկացրեց նաև, որ բոլոր դպրոցներում բուժքույրեր կան, ավելին` այն դպրոցներում, որտեղ աշակերտների թիվը մեծ է, երկու բուժքույր է աշխատում, որոնք անհրաժեշտության դեպքում զննում են ոչ միայն աշակերտներին, այլ նաև ուսուցիչներին:
Yerkir.am-ի հարցին, թե այսօր «Բարև Երևան» խմբակցության քարտուղար, մանկավարժ Անահիտ Բաշխյանը լրագրողներին ասաց, որ եթե հեռավար կրթությունը, որն օրենքով ամրագրված է, գործեր Հայաստանում, ապա բաց թողնված դասերը հնարավոր կլիներ լրացնել այդ կերպ, ո՞րն է պատճառը, որ այն չի գործում մեզ մոտ /չնայած 15 տարի է, ինչ օրենքում կա համապատասխան դրույթը/, Հովհաննիսյանը պատասխանեց, որ մենք դեռ պատրաստ չենք անցնել հեռավար կրթության: «Բոլոր տներում չէ, որ կան համակարգիչներ: Բացի այդ` մենք կողմ ենք, որպեսզի երեխան դպրոց հաճախի, քանի որ դպրոցը, բացի երեխային կրթելուց, նաև դաստիարակում է նրան: Մենք ունենք նաև տնային ուսուցում, երկարատև հիվանդության դեպքում ուսուցիչը գնում է աշակերտի տուն և լրացնում դասերը»,- ասաց նա: