Փոխարժեքներ
25 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 390.14 |
EUR | ⚊ | € 409.14 |
RUB | ⚊ | ₽ 3.75 |
GBP | ⚊ | £ 490.8 |
GEL | ⚊ | ₾ 142.52 |
2013թ. ԳԹԿ-ն արտաքին գնահատում է իրականացրել 19 ավագ, 41 միջնակարգ եւ 3 պետական վարժարանների 4111 11-րդ դասարանցիների շրջանում: Լրագրողների հետ հանդիպման ժամանակ Կրթության ազգային ինստիտուտի փոխտնօրեն Անահիտ Բախշյանը ներկայացրեց արտաքին գնահատման արդյունքները:
Ըստ նրա`արտաքին գնահատում է անցկացվել հայոց լեզու, գրականություն եւ մաթեմատիկա առարկաներից: Աշակերտների 47 տոկոսը հայոց լեզու առարկայից ստացել է անբավարար, իսկ գրականություն եւ մաթեմատիկա առարկաներից բավարար է ստացել աշակերտների 16 տոկոսը:
«Միջին բալը /10 բալանոց համակարգով/ հայոց լեզու եւ գրականություն առարկաների կազմել է 5,1-ը, իսկ մաթեմատիկայի միջին բալը եղել է 3,8-ը` այն դեպքում, երբ դրական գնահատականի շեմը սկսվում է 4-ից: Վիճակը, մեղմ ասած, տխուր է»,- ասաց Բախշյանը:
Ըստ նրա` մարզերի աշակերտների առաջադիմությունը զիջում է Երեւանի աշակերտների առաջադիմությանը, սակայն ուշագրավ է այն հանգամանքը, որ սահմանամերձ գյուղերի աշակերտները գերազանցում են բոլորին:
Բաշխյանը զարմանում է` աշակերտների 99 տոկոսն ինչպե՞ս է դպրոցն ավարտում, երբ հայոց լեզու առարկայի թեստերից 11-րդ դասարանցիների 47 տոկոսն անբավարար է ստացել, ընդ որում` թեստերը եղել են «Ա» մակարդակի /նվազագույն բարդության/: Նրա համոզմամբ` կա'մ աշակերտները դպրոցն ավարտելու վերջին 1 տարվա ընթացքում կրկնուսույցների մոտ արագացված տեմպերով պարապում են, կա'մ էլ ավարտական քննությունների արդյունքներն օբյեկտիվ չեն, եւ այնտեղ կեղծ սուբյեկտիվ գործոն կա:
«Ի դեպ, ԳԹԿ-ի կայքում այս ինֆորմացիան չեք գտնի: ԳԹԿ-ն ամսագիր ունի, որտեղ էլ պետք է տպագրի. ամսագրի վերջին համարը լույս է տեսել 2012-ի նոյեմբերին: Ո՞վ է այս ամենի պատասխանատուն»,- հավելեց Անահիտ Բաշխյանը: