կարևոր
0 դիտում, 4 տարի առաջ - 2020-02-10 18:19
Հասարակություն

Երեւանի դպրոցներում գրանցված բացակայությունների տոկոսը միջինի սահմաններում է. Տիգրան Վիրաբյան

Երեւանի դպրոցներում գրանցված բացակայությունների տոկոսը միջինի սահմաններում է. Տիգրան Վիրաբյան

Երեւանի փոխքաղաքապետ Տիգրան Վիրաբյանը Ֆեյսբուքի իր էջում տեղեկացնում է․

«Հաշվի առնելով Երեւանի դպրոցներում մեծ թվով բացակայությունունների մասին՝ տարածվող լուրերը, հարկ ենք համարում տեղեկացնել, որ այսօրվա դրությամբ Երեւանի դպրոցներում գրանցված բացակայությունների տոկոսը միջինի սահմաններում է 15,9%:

Բացակայությունների թիվը որոշակիորեն մեծ է միայն Կենտրոն վարչական շրջանում, ինչը, թերեւս, պայմանավորված է գրիպի վարակի տարածման մասին ուռճացված տեղեկատվության հետ, որը ծնողների շրջանում մտահոգություն է առաջացրել:
Ընդհանուր իրավիճակը վերահսկելի է, ուսումնական գործընթացը կազմակերպվում է բնականոն հունով»։