Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Անկախության տարիներին շատ արժեքներ կորցրեցինք, բայց պահպանեցինք ամենակարևորը` ազատագրված Արցախն ու մեր բանակը. այսօր լրագրողներին ասաց գրականագետ Դավիթ Գասպարյանը:
Նա նշեց, որ ինքը նրանցից չէ, ով խոսում է հայրենասիրությունից, բայց անում ամեն ինչ, որ տղան չծառայի բանակում: «Իմ տղաներն էլ, թոռն էլ ծառայել են բանակում: Հայրս Հայրենական պատերազմին է մասնակցել, պապս` Վանի հերոսամարտին: Ուզում եմ ասել` բանակին կռվողներ են պետք»,- ասաց Գասպարյանը:
Նա ասաց, որ ինքը մի խումբ` արվեստի գործիչների հետ տարին ամենաքիչը 4 անգամ գնում են Ղարաբաղ, այցելում դիրքերում կանգնած զինվորներին և զրուցում նրանց հետ: Ըստ Գասպարյանի` այդ զրույցները շատ բան են տալիս զինվորներին, քանի որ նրանք պետք է զգան, որ իրենց թիկունքը դատարկ չէ, պետք է զգան` ինչ նշանակություն ունեն մեզ համար: «Մի անգամ հերթական զրույցից հետո ինձ երկու վանաձորցի տղաներ մոտեցան և ասացին. «Պարո\'ն Գասպարյան, Դուք հրամանատարների հետ լավ կլինեք, կխնդրե՞ք` մեզ առաջին գիծ տանեն, հո չե՞նք եկել` թիկունքում ժամանակ սպանելու»: Բանակի ոգին պետք է բարձր պահենք»,- նշեց գրականագետը:
Գասպարյանը, խոսելով բանակի կազմավորման տարիների մասին, նշեց, որ մաքուր ժամանակներ էին, նվիրյալները շատ շուտ էին երևան գալիս: «Բոլորն ուզում էին գնալ ու մի մասնիկը լինել անկախ Հայաստանի բանակի: Այդ տարիներին ժամանակի ուղղվածությունը դեպի հայրենիք էր»,- ասաց նա: