Փոխարժեքներ
18 01 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 398.94 |
EUR | ⚊ | € 410.95 |
RUB | ⚊ | ₽ 3.8929 |
GBP | ⚊ | £ 486.63 |
GEL | ⚊ | ₾ 140.52 |
Գիտնականները խոսում են պլացեբոյի (կեղծ դեղ) ազդեցության մասին: Գաղտնիք չէ, որ մեր վերաբերմունքը կարող է ազդել այն բանի վրա, թե ինչպես է օրգանիզմը հակազդում բուժմանը: Այսինքն` հավատը, որ ամեն ինչ լավ կանցնի, շատ կարևոր է. տեղեկացնում է Doctors.am-ը:
Հետազոտությունները ցույց են տվել, որ պլացեբոյի ընդունումը նպաստում է բնական ցավազրկողների արտադրմանը, փոխում է նեյրոնների` ազդանշաններ փոխանցելու մեխանիզմը, նվազեցնում է արյան ճնշումը և ակտիվացնում է իմունային պատասխանը: Մյուս կողմից` եթե մարդը հավատում է, որ դեղամիջոցն իրեն կվնասի, արդյունքը լրիվ հակառակը կլինի` ընդհուպ մինչև մահ:
Թեդ Կապտչուկը Հարվարդի բժշկական դպրոցից իր գործընկերների հետ ստուգել է դա մի խումբ մարդկանց վրա, ովքեր ունեին հաստ աղիքի բորբոքում: Հիվանդները ստացել են «դատարկ դեղահաբ», ընդ որում` քաջ տեղյակ լինելով, որ այն, իրականում, օգուտ չի կարող տալ: Արդյունքում` կամավորները, միևնույն է, հաստատել են, որ ավելի լավ են զգում իրենց:
Ստացվում է, որ մարդը կարող է ինքնուրույն բուժվել` համոզելով ինքն իրեն, որ սովորական ջուրն ունի բուժիչ ազդեցություն: