|
Փոխարժեքներ
03 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 362.55 |
| EUR | ⚊ | € 407.29 |
| RUB | ⚊ | ₽ 4.3363 |
| GBP | ⚊ | £ 478.82 |
| GEL | ⚊ | ₾ 139.25 |
ՀՀ տրանսպորտի և կապի նախարարությունը տեղեկացնում է, որ մարտի 21-ին՝ ժամը 09:30-ի դրությամբ, Մեղրիում, Վայքում, Աշոցքում, Մարտունիում տեղում է ձյուն: Առատ ձյան տեղումների և բքի հետևանքով փակ է Վարդենյաց լեռնանցքը:
Արթիկ-Ալագյազ և Սիսիան-Գորիս ճանապարհահատվածներում գետնաբուք է: Սևանից դեպի Դիլիջանի թունել տանող հատվածում և Քեթիի լեռնանցքում մերկասառույց է:
Անվտանգ երթևեկությունն ապահովելու նպատակով ճանապարհաշինարարներն ավտոճանապարհներին կատարում են աղով, ավազով մշակման և մաքրման աշխատանքներ: