|
Փոխարժեքներ
08 09 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 363.7 |
| EUR | ⚊ | € 422.76 |
| RUB | ⚊ | ₽ 4.2027 |
| GBP | ⚊ | £ 492.38 |
| GEL | ⚊ | ₾ 139.16 |
Երեկ՝ հունվարի 20-ի կեսօրին, զինյալ ահաբեկչական խմբավորումները Թուրքիայի տարածքից երկու հրթիռ են արձակել Քեսաբի ուղղությամբ:
«Գանձասար»-ը հայտնում է, որ հրթիռներն արձակվել են Քեսաբից 15-20 կմ հեռու գտնվող Քելես և Մազրաաք Սարրաֆի շրջաններից: Առաջին հրթիռն ընկել է Քեսաբի մզկիթից 50 մետր դեպի հյուսիս, իսկ երկրորդը՝ Քեսաբի հայ ավետարանական Ս. Երրորդություն եկեղեցու հետևի թաղում:
Հրթիռների հետևանքով նյութական մեծ վնասներ են գրանցվել, սակայն, բարեբախտաբար, զոհեր չեն եղել: